Ժամանակը ցույց կտա` Ծառուկյանը հետքայլ կատարեց, թե` ոչ. քաղաքագետ
Արխիվ 16-20Արտաքին քաղաքական մարտահրավերներն ու սահմանային իրավիճակը լուսանցքում թողեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջնագիրը, որով նա հայտարարել էր կառավարության 100 տոկոսանոց հրաժարականի անհրաժեշտության մասին: Երբ նա ԱԱԾ-ում էր, ԲՀԿ-ականները խոսում էին մինչեւ վերջ պայքարելու մասին, երբ խափանման միջոց կալանք չկիրառվեց, ԲՀԿ-ականների ելույթներն էլ մեղմվեցին: Իսկ Գ. Ծառուկյանի հետագա հայտարարությունները դարձան առավել չափավոր ընդդիմադիր: Թե արդյոք սա նշանակում է, որ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված` Գ. Ծառուկյանը հետքայլ կատարեց իր նախկին պահանջից, «Իրավունքը» պարզեց միջազգայնագետ-քաղաքագետ, փաստաբան, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ տեսակետը: Սակայն նա տվեց կարճ ու մտորելու տեղիք տվող պատասխան. «Այս պահին չէի ցանկանա որեւէ մեկնաբանություն անել, ժամանակը ցույց կտա»£
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

