Այսօր գրող-հրապարակախոս ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԻ ծննդյան օրն է
Արխիվ 16-20Այսօր գրող-հրապարակախոս, լրագրող Հովիկ Աֆյանի ծննդյան օրն է: Ժամանակակից գրողն այսօր դարձավ 37 տարեկան:
«Իրավունք» թերթի խմբագությունը շնորհավորում է վերջինիս ծննդյան տարեդարձը:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1983 թվականի հուլիսի 29-ին, Աբովյան քաղաքում: 2000-ին, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետ՝ հեռուստալրագրության բաժին: 2005-ին, ուսումն ավարտելուց հետո, անցել է ծառայության ՀՀ զինված ուժերում, զորացրվել է 2007-ին: 2009-ից մինչև այսօր աշխատում է «Ազգ» շաբաթաթերթում՝ որպես լրագրող, վերլուծաբան և հրապարակախոս: 2010-ից մինչև 2013-ն աշխատել է Report.am լրատվավերլուծական կայքում՝ որպես սյունակագիր-հրապարակախոս: 2013-ից մինչև 2014-ն աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես վերլուծական, թեմատիկ ռեպորտաժների հեղինակ: 2014-ից մինչև 2016-ն աշխատել է Yerkir.am կայքում՝ որպես սյունակագիր-հրապարակախոս: 2017-19-ը աշխատել է Հանրային հեռուստաընկերության լրատվավերլուծական հաղորդումների բաժնում՝ որպես «Օրակարգից դուրս» հաղորդման և լուսագրերի ու հավելումների խմբագիր: 2019-ից մինչեւ այսօր 5-րդ ալիք հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն է: Միս ուտողները եւ Չաստվածաշունչ գրքերի հեղինակն է..

