Պրեմիեր լիգայի ակումբները դեմ են CAS-ի վճռին
Արխիվ 16-20Պրեմիեր լիգայի 9 ակումբներ պահանջել են չեղարկել մարզական արբիտրաժային դատարանի վճիռը, որով որոշում էր կայացվել չեղարկել «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգայից 2 տարով զրկելու որոշումը:
Sky Sports-ի փոխանցմամբ` այդ ակումբների թվում են «Արսենալը», «Բարնլին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Նյուքասլը», «Լեսթերը», «Լիվերպուլը», «Տոտենհեմն» ու «Վուլվերհեմփթոնը»։
Ակումբները պահանջել են վերանայել որոշումն ու կրկին զրկել «Մանչեսթեր Սիթիին» եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։
Հիշեցնենք, որ «Սիթին» մեղադրվում էր ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար։

