Կյանքը ցույց տվեց, որ կառավարությունը ոչ թե պատրաստվում է հակահամաճարակային ու հակաճգնաժամային քաղաքականության, այլ կառավարությո՛ւնն է դարձել համաճարակի տարածման ու ճգնաժամի աղբյուր. Թևանյան

Արխիվ 16-20

«Պոլիտէկոնոմիա՞ հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Արա Գալոյանի՝ «Մակրոտնտեսական կիսամյակ․ լուրջ անկում կա թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ոլորտներում» վերտառությամբ հոդվածով և կից գրառում արել, որում մասնավորապես նշել է՝ այս տարվա առաջին կեսում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,7 տոկոսով, տնտեսության ճյուղերում ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում՝ - 23,4%։ Գրառումը՝ ստորև.

«Փաշինյանը երազում էր քանդված տնտեսություն և մեծ շինհրապարակ. քանդելը ստացվեց, բայց շինարարությունը չկա

Երբ համաճարակը թակում էր Հայաստանի դուռը, մենք ահազանգում էինք, որ լուրջ խնդիրներ են սպասվում և պետք է պատրաստվել հակաճգնաժամային քաղաքականության։ Փոխարենը լրիվ այլ բան արվեց։

Կյանքը ցույց տվեց, որ կառավարությունը ոչ թե պատրաստվում է հակահամաճարակային ու հակաճգնաժամային քաղաքականության, այլ կառավարությո՛ւնն է դարձել համաճարակի տարածման ու ճգնաժամի աղբյուր։

Կորոնավարակի պայմաններում սահմանադրական փոփոխությունների քարոզ տանելը, բազմամարդ հավաքներ կազմակերպելը, վարակին քամահրանքով վերաբերվելը անպատասխանատու վարքագիծ էր։

Ճգնաժամի խորացմանը նպաստում էր նաև Փաշինյանի մտածողությունը։

Երբ կորոնավարակը նոր էր տարածվում, նա հայտարարեց, որ դա կփլուզի այն տնտեսական հարաբերությունները, որոնք ինքն ուզում էր փլուզել մինչև վարակը, բայց հիմա ուրախ է, որ կստանանք մի մեծ շինհրապարակ։

Սոցիալ–տնտեսական ոլորտում փլուզումներ եղան ու դեռ սպասվում են, իսկ ահա ավերակների փոխարեն շինարարություն բառիս բուն և փոխաբերական իմաստով չկա։

Այս տարվա առաջին կեսում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,7 տոկոսով։

Տնտեսության ճյուղերում ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում՝ - 23,4%։

Հ.Գ. Ապրիլին մեր կենտրոնն այլ առաջարկներից զատ ներկայացրել էր ոսկի ձեռք բերելու մասին առաջարկը։

Ապրիլ ամսին մենք խորհուրդ էինք տալիս իշխանություններին պետական պահուստները համալրել ոսկով, քանզի կանխատեսում էինք դրա գնի աճ մինչև 2.000 դոլարի սահմաններում։ Այս ուղղությամբ ոչ մի քայլ չարվեց։

Ապրիլի համեմատ ոսկու միջազգային գինն աճել է ավելի քան 10 տոկոսով։ Այս պահին ոսկու մեկ տրոյան ունցիայի գինը 1.957 դոլար է»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում