«Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը հանելը ուղղակի հանցագործություն է, պետական դավաճանությանը համազոր բան է. Գրականության ինստիտուտի տնօրեն

Արխիվ 16-20

««Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը հանելը ուղղակի հանցագործություն է, պետական դավաճանությանը համազոր բան է: Որեւէ մեկը չպետք է վախենա «հայ» բառից, որովհետեւ հայ մնալու համար մենք դարեր շարունակ պայքարել ենք, արյուն-քրտինք ենք թափել: Զուտ մասնագիտական առումով էլ այդ մտահղացումը ուղղակի անգրագիտություն է».- «Իրավունքի» հետ զրուցում անդրադառնալով «Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը հանելուն, ասաց Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԴԵՒՐԻԿՅԱՆԸ, մանրամասնելով.

-Լինում է տարբեր ժողովուրդների գրականություն եւ լինում է համաշխարհային գրականություն, պարզապես գրականություն չի կարող լինել: Դրանից բացի, որպեսզի այդ կեղծիքը, այդ աճպարարությունը իրենք կարողանան անցկացնել իբրեւ գրականություն` դրա համար կատարել են երկրորդ մեծ խառնաշփոթը եւ անհեթեթությունը:  Հեղինակներին ոչ թե ըստ ժամանակագրական ընթացքի են ներկայացնելու, այլ` ըստ ժանրային բաժանման: Դա առողջ բանականությանը հակասող բան է, ի՞նչ է նշանակում ասենք սկզբում բանաստեղծություններ ներկայացնել, հետո պոեմներ, հետո պատմվածքներ, սա անհեթեթություն է, որը շատ վտանգավոր ենթատեքստ ունի իր մեջ, այն է` հայ գրականությունը կտրել իր պատմական ակունքներից: Հայ գրականությունը ստուգաբանվում է հայ ժողովրդի պատմության շրջանակում: Պատմությունից դուրս ինքնին գրականություն չկա, ինքնին` գրականությունը ստեղծվում է այսօրվա մի քանի անհայրենիքների միջոցով: Իսկ գրականությունը ժամանակի արձագանքն է եւ գրականությունը ստուգաբանվում է իր պատմական զարգացման մեջ` ոչ թե ըստ ժանրային բաժանումների: Էլ չասած, որ զուտ մեթոդական առումով էլի անհեթեթություն է, երբ մի հեղինակը կրկնվում է մի քանի անգամ` տարբեր ժանրի ստեղծագործություններով: Դա ուղղակի աբսուրդ է:

Հ.Գ. Զրույցի ուշագրավ հատվածները կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում