«Ուրարտու» ՖԱ-ն ևս համալրեց իր կազմը
Արխիվ 16-20«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրվել 24-ամյա գանացի ֆուտբոլիստ Աննան Մենսահի հետ։
Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Մենսահը հայկական ակումբներում խաղալու մեծ փորձ ունի։
Հանդես է եկել Վանաձորի «Լոռիում» և «Գանձասար-Կապանում»։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Մենսահն անցկացրել է 41 հանդիպում։
«Ես շատ ուրախ եմ այս ակումբում լինելու համար։ Եկել եմ «Ուրարտու» ինձ լավագույնս դրսևորելու համար, որպեսզի օգնեմ թիմին հասնել առաջադրված նպատակներին։ Շնորհակալ եմ ակումբին ջերմ վերաբերմունքի համար։ Թիմի տղաներից տպավորությունները լավն են։ Աշխատանքին լուրջ են վերաբերվում, բայց մարզումներից հետո բոլորը կատակում են, ինչն էլ բարձր տրամադրություն է ապահովում թիմում։ Իսկապես ուրախ եմ, որ նման թիմում եմ խաղալու։ Հուսով եմ, որ Աստծո օգնությամբ ամեն ինչ լավ կլինի»,- ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Աննան Մենսահը։

