Ես չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն. Գևորգ Գևորգյան

Արխիվ 16-20

Վաղվանից մինչև օգոստոսի 10-ը, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են սկսվելու Նախիջևանում: Իհարկե սա առաջին անգամը չէ, բայց ռազմական առումով մի շարք հարցեր կարող է առաջացնել: Ես չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն: Ինչու չեմ բացառում, որովհետև հաշվի եմ առնում Թուրքիայի ռազմաքաղաքական քայլերը, հստակ
հայտարարությունները և ագրեսիվ քաղաքականությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության,
ագրեսոր և միջուկային ահաբեկիչ ադրբեջանին սատարելու բացահայտ դիրքորոշումը,
Արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացը ռազմական սադրանքներով կասեցնելու քայլերի խրախուսումը, տարածաշրջանում ազդեցության գոտի ստեղծելու անթաքույց ջանքերը:
ՌԴ-ն էլ է զորավարժություններ սկսում, Հարավային Օսիայի և Աբխազիայի ռազմաբազաների ներգրավմամբ: Մանևրային վարժանքներ են լինելու Չեչնիայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Աբխազիայում և Հարավային Օսիայում՝ «գրադներով», «տորնադոներով», «ակացիաներով», «գվազդիկաներով», ԲՄՊ-3 ներով, ՀՕՊ-ի ինքնաթիռներով ու ուղղաթիռներով, հրետանիով, դեսանտնիկներով, մոտոհրաձգային զորամիավորումներով...
Փաստացի.
ա. թուրք- ադրբեջանական համատեղ զորավարժություններ Նախիջևանի սահմանին
բ. ՌԴ զորավարժություններ տարածաշրջանում՝ «Կովկաս 2020» լայնածավալ զորավարժություններին ընդառաջ:
Սրանք ռազմաքաղաքական լրջագույն ենթատեքստ կրող քայլեր են, որտեղ մեր երկիրը պետք է ամուր դիրքավորվի՝ պետության շահի առաջնահերթությամբ:
Մենք, որպես սադրիչ և ագրեսոր ադրբեջանին սահմանակից պետություն, մշտապես պետք է պատրաստ լինենք կանխիչ և համարժեք գործողությունների:
Բնականաբար, ցանկացած իշխանություն, այս ռազմաքաղաքական զարգացումների համատեքստում, պետք է առաջին հերթին, անվտանգության ամրապնդման օպերատիվ պլան մշակի՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելով:
Իսկ ինչ են անում իշխանություն կոչվող խմբակի անդամները, վաչապետի աթոռին հայտնվածի գլխավորությամբ. զբաղված են ներքաղաքական դիվիդենտներ թռցնելով, անողնաշարությամբ մեր պետության դիրքերը թուլացնելով, ագրեսոր և միջուկային ահաբեկիչ ադրբեջանին ավելորդ խաղաղասիրություն շռայլելով:
Այս իշխանությունը բեռ է Ազգի ուսերին: Ծանր, անպատասխանատու և ապազգային բեռ, որը պետք է ազգովի թոթափենք մեր ուսերից, եթե ուզում ենք զարգացող և աշխարհին համընթաց պետություն կառուցել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում