Բաչկովը պայմանագիր է ստորագրել հայտնի մենեջերական ընկերության հետ
Արխիվ 16-20Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հանդես է գալու պրոֆեսիոնալ ռինգում:
27-ամյա մարզիկը պայմանագիր է ստորագրել հայտնի MTK Global մենեջերական ընկերության հետ:
Բռնցքամարտիկը մինչև 15 պրոֆեսիոնալ ելույթների շեմը հաղթահարելը կարող է մենամարտել նաև սիրողական մակարդակում:
Նշենք, որ MTK Global ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Համագործակցել է մի շարք հանրահայտ բռնցքամարտիկների հետ, որոնց թվում են Թայսոն Ֆյուրին, Բիլի Ջո Սոնդերսը, Ջոշ Թեյլորը, Թերի Ֆլենագանը, Չարլի Էդուարդսը և այլոք:

