«Բարսելոնան» գլխավորելն ինձ համար երազանքի իրականացում կլինի. Չավի
Արխիվ 16-20Կատալոնական «Բարսելոնայի» սան և քաթարական «Ալ-Սադդի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավի Հերնանդեսը մեկնաբանել է հարազատ ակումբը գլխավորելու մասին լուրերը։
««Բարսելոնան» իմ գլխավոր նպատակն է։ Ինձ համար մեծ երազանքի իրականացում կլինի հարազատ ակումբը գլխավորելը, սակայն այժմ ես կենտրոնացած եմ «Ալ Սադդի» վրա»,- ասել է Չավին, և հավելել, որ ամենից առաջ պետք է հարգել ակումբի ներկայիս մարզիչ Կիկե Սետյենին։
«Բարսելոնայի» խաղը երբեմն լավն է, երբեմն շատ լավն է, իսկ երբեմն՝ ոչ այդքան։ Սակայն ինձ դուր է գալիս Սետյենի գաղափարները, նաև իր նախկին թիմերում»,-իր խոսքում նշել է իսպանացին, որն էլ մեջբերում է Marca պարբերականը։
Հիշեցնենք, որ Չավին վերջերս նոր պայմանագիր է ստորագրել «Ալ Սադդի» հետ, որտեղ կա հատուկ կետ, ըստ որի մարզիչը կկարողանա վերադառնալ «Բարսելոնա»:

