«Յուվենտուս» - «Ռոմա» հանդիպումը հետաձգվել է
Արխիվ 16-20Իտալիայի Ա սերիայի պաշտոնական կայքը հրապարակել է այս առաջնության եզրափակիչ տուրի խաղերի ժամանակացույցը։
38-րդ տուրի շրջանակում կկայանա նաև «Յուվենտուս» -«Ռոմա» հանդիպումը, որի նախնական օրը մեկ օրով հետաձգվել է։
Խաղը տեղի կունենա օգոստոսի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
Այդպես, այն իտալական թիմերը, որոնք շարունակելու են մրցելույթները եվրագավաթներում, հնարավորություն կունենան մի փոքր հանգստանալ ու պատրաստվել սպասվելիք խաղերին։

