«Ուզում եմ հարցնել. Նիկոլ, բա Նիկոլի վախտ խի՞ չէիր տենց խոսում». Արմեն Աշոտյան

Արխիվ 16-20

Ժամանակ գտա և դիտեցի Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը ռուսական РБК հեռուստաընկերությանը, և ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շարք դիտարկումներով:

1. Խոսելով Տավուշյան վերջին մարտերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը կրկին չզսպեց իր գայթակղությունը հայկական զինուժի գրագետ որ ճշգրիտ գործողությունները կապել Հայաստանի վերջին 2 տարիների “բարեփոխումների” հետ: Այդ թեզը շատ էր քննադատվել այս օրերին, և Նիկոլը կառավարության նիստի իր ելույթում ավելի կոռեկտ էր ձևակերպում այս հարցով իր ասելիքը, քան հարցազրույցում: Զարմանալի չէ: Նա հաճախակի և կտրուկ է փոխում իր տեսակետները տարբեր հարցերով: Տպավորություն ստացա, որ այս անգամ արտասահմանյան լրագրողների մոտ նա չկարողացավ զսպել իր սնամեջ լոպազությունը:

2. Հավաքական “սորոսի” մասին պատասխանելիս Փաշինյանը մատի վրա ֆռացրեց ռուս լրագրողին: Այո, այդ կազմնակերպությունների զգալի մասը Հայաստանում գրանցվել է նախորդ իշախանությունների ժամանակ (նա մեզ երեսով է տալիս մեր լիբերալիզմը այդ հարցում): Սակայն… Երբեք այդ կառույցները և իրենց ներկայացուցիչները չեն ընդգրկվել պետական կառավարման ապարատի մեջ, այն էլ՝ բարձրագույն մակարդակով (ԱԽ քարտուղար, նախարարներ և այլն): Նրանք երբեք պետական քաղաքականության մշակման և իրագործման վրա որոշիչ ազդեցությւոն չեն ունեցել: Նրանք երբեք չեն եղել կառավարական “տանիքի” ներքո:

3. Սահմանին և շփման գծում միջազգային մոնիթորինգի համակարգ ներդնելու մասին խոսելով՝ Փաշինյանը կրկին փորձեց խաբել, իր վրայից գցելով մեղքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրելու և բանակցային սեղանից հեռացնելու հարցում: Զուր. Դուշանբեի "մեղրամիսը" ոչ ոք չի մոռացել:

4. Տավուշյան մարտերից հետո Նիկոլը, գուցե գիտակցելով Ռուսաստանի իրական դերը տարածաշրջանում, փորձեց պախկվել վաղուց հայտնի և իրականությանը համապատասխանող բանաձևի հետևում՝ պայմանավարելով հայ-ռուսական հարաբերությունները հենց երկու ժողովուրդներով: Ասեմ, որ Ռուսաստանի իշխանությունները դա լավ հասկանում եմ, դրա համար են նաև առաջին հայացքից պասիվ արձագանքում Հայաստանի իշխանությունների հակառուսականությանը, որպեսզի հնարավոր պատասխան գործողություններով չվնասեն հայ ժողովրդին և հայ-ռուսական իրական օրակարգին: Բայց հիշելով Փաշինյանի նախկին հայտարարությունները “ինքնիշխանության”, Փանիկ գյուղի դեպքերի և այլնի մասին, ուզում եմ հարցնել. Նիկոլ, բա Նիկոլի վախտ խի՞ չէիր տենց խոսում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում