Անհրաժեշտ է տալ պաշտոնական իրազեկում. Փաստաբան
Արխիվ 16-20Ըստ մանուլում տարածված տեղեկատվության, սորոս կոչվող հիմնադրամը ստանձնել է Մոսկվայում վերջին իրադարձությունների հետ կապված ձերբակալված, այնուհետև կալանավորված ազերի խուժանի ֆինանսական հովանավորչությունը:
Ամիսներ առաջ Հայաստանի ԱԱԾ տնօրեն աշխատած պաշտոնատար անձը հայտարարեց, որ Հայաստանում գործող այդ կառույցը պետական անվտանգության հետ կապված խնդիր կարող է ունենա:
Այսօր այդ կառույցի որոշ գործառույթների հետ կապված բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ բարձրաձայնում են: Ըստ իս, սորոսն ինքը թիրախավորել է Հայաստանի մի շարք ազգային ավանդույթներ որդեգրած որոշ գործիչների:
Ակնհայտ է, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն` ապահովելու պետության անվտանգությունը, ըստ այդմ՝ քաղաքացու անվտանգությունը:
Անհրաժեշտ է պետական բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով տալ պաշտոնական իրազեկում.
1. Ինչու՞մն է կայանում Սորոսի՝ Մոսկվայում բացառապես ազերի խուժանին ֆինանսավորելու հանգամանքը,
2. Սորոսը ֆինանսավորվել կամ ֆինանսավորվու՞մ է ադրբեջանի կամ թուրքիայի կողմից և ի՞նչ ծրագրեր իրականացնելու համար,
3. Սորոսի գործնեությունը Հայաստանում կարո՞ղ է աղերս ունենալ պետական անվտանգության հետ, թե ոչ:
Այս հարցադրման իրավունքը վերապահված է Հիմնական օրենքի ուժով, ինչն էլ իրացնելով՝ ակնկալվում է սպառիչ պատասխան:
Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ

