«Հայտնի ու անհայտ գրքեր» շարքով.Հայաստանի ազգային գրադարան

Արխիվ 16-20

Հայաստանի ազգային գրադարանը ներկայացնում է «Հայտնի ու անհայտ գրքեր» շարքով,  հետաքրքիր փաստեր տարբեր տարիներին տպագրված գրքերի մասին.

-Այսօր մեր ընթերցողին ենք ներկայացնում 1816 թ. Փարիզի «Թագավորական» տպարանում տպագրված «Տեղեկութիւնք ի վերայ այժմեան կացութեան թագաւորութեան Պարսից» վերնագրով գիրքը: Այն ծավալով շատ փոքր է՝ բաղկացած ընդամենը 13 էջից: Էջերը գծափակ են և չհամարակալված: Գրքույկը երկլեզու է՝ հայերեն և պարսկերեն՝ յուրաքանչյուրը բաղկացած 5 էջից: Թե՛ պարսկերեն, թե՛ հայերեն հատվածներն ունեն առանձին տիտղոսաթերթեր: Ինչպես բնագիրը, այնպես էլ երկու տիտղոսաթերթերը գծափակ են:

«Հայ գիրքը 1801-1850 թթ.» մատենագիտության մեջ սույն գիրքը նկարագրվել է 259 համարի ներքո, աստղանիշով, այսինքն՝ գրքի կազմող Հայկ Դավթյանը այն չի տեսել, պարզապես քաղել է գրքի մասին տեղեկությունը: Ծանոթագրության մեջ նա նշել է աղբյուրը՝ Գարեգին Զարբհանալյանի «Հայկական մատենագիտութիւն» գիրքը (տե՛ս Զ մատ. 666): Նշենք, որ վերջինիս մատենագիտության մեջ այս տպագրության մատենագիտական նկարագրությունը ևս կատարվել է աստղանիշով, այսինքն՝ Գարեգին Զարբհանալյանն էլ փաստացի գիրքը չի տեսել, այլ հենվել է որոշակի աղբյուրների վրա:

Հայկ Դավթյանը սխալմամբ սույն հրատարակությունը նույնացրել է 1817 թ. լույս տեսած «Ընդհանուր ծանօթութիւն ի վերայ աշխարհին Պարսից» աշխատության հետ, ինչն ընդգծել է մատենագիտական նկարագրության ծանոթագրության մեջ:

2017 թ. Հայաստանի ազգային գրադարանի երկու աշխատակիցները՝ Աստղիկ Վարդանյանն ու Անի Սարգսյանը, «Հրանտ Դինք» հիմնադրամի աջակցությամբ 1 ամսով մեկնեցին Ստամբուլ՝ ուսումնասիրելու Ստամբուլի քաղաքային գրադարանի հայերեն գրքերի հավաքածուն: Հավաքածուի հետ աշխատելիս նրանք գտան բազմաթիվ գրքեր, որոնք կամ բոլորովին անհայտ անուններ էին, կամ որոնց մատենագիտական նկարագրություններն առկա էին հայ գրքի համահավաք մատենագիտական ցանկերում, բայց գրքերի փաստացի բացակայության պատճառով նկարագրվել էին աստղանիշով:

Ստամբուլի քաղաքային գրադարանի հայերեն հավաքածուում նրանք գտան նաև 1816 թ. տպագրված այս գիրքը, ինչը հնարավորություն տվեց հաստատել, որ գործ ունենք առանձին տպագրության հետ:
Գրքի թվային տարբերակը հնարավորություն տվեց մատենագետներին ուսումնասիրել այն և ամբողջացնել մատենագիտական նկարագրությունը, որն էլ ներառվեց «Նորահայտ գրքեր և պարբերականներ» գրքի մեջ (Կազմ.՝ Ստ.Պետոյան, Ռ. Ալեքսանյան, Երևան, 2018 թ.): Գրքի թվային տարբերակը համալրեց «Հայ գիրք» շտեմարանը և հասանելի է մեր ընթերցողին

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում