«Արքայական» ակումբի ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Արխիվ 16-20Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստն անմիջապես ինքնամեկուսացել է տանը և չի մասնակցել իսպանական ակումբի այսօրվա մարզմանը։
Ակումբի փոխանցմամբ` խաղացողը վստահաբար չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղին։
Նշենք, որ Իսպանիայում բռնկվել է Կորոնավիրուսի երկրորդ ալիքն, ինչի կապակցությամբ երկրի իշխանությունները ստիպված են եղել կրկին խստացումների գնալ:

