Պաշտոնական. Մուհամեդ Յուսուֆ Լադանը` «Փյունիկի» ֆուտբոլիստ
Արխիվ 16-20«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել 20-ամյա նիգերիացի կիսապաշտպան Մուհամեդ Յուսուֆ Լադանի հետ։
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Լադանը «Սոչի» ՖԱ-ի ֆուտբոլիստ է և «Փյունիկում» հանդես է գալու վարձակալական հիմունքներով։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել Մուհամեդ Յուսուֆ Լադանին։

