Խելքի գալու պահը չէ՞ արդյոք. Տիգրան Ուրիխանյան

Արխիվ 16-20

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իսկ հիմա, գոնե հիմա, երբ հայկական բանակի երրորդ կորպուսի հուլիսյան հաղթանակից հետո, ինչպես նաև մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հրավիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո (որի ժամանակ հնչած «ծայրաստիճան մտահոգություն» արտահայտությունը նշանակում է, որ էսկալացիան մեր սահմանին ՌԴ-ի համար թիվ մեկ խնդիր է) և ՌԴ կողմից կազմակերպվող ոչ պլանային հսկայածավալ զորավարժությունները աչքի առաջ ունենալով հանդերձ, այնուամենայնիվ, թուրքական զորքը մտավ Նախիջևան, խելքի գալու պահը չէ՞ արդյոք։ Ի դեպ, պարզ է չէ՞, որ ՌԴ քարոզչահամակարգի ամենաազդեցիկ միավորներից մեկի ղեկավարի՝ Մարգարիտա Սիմոնյանի հայտնի հայտարարության ամենակարևոր հատվածը, որում ասվում էր, որ ՌԴ-ում «նեղացած են» մեր իշխանություններից, բայց Հայաստանը, միևնույն է, պաշտպանելու են՝ թուրքերը կարդացել են։

Կարդացել են, հասկացել են՝ ինչու է հենց Մարգարիտան դա ասում, հասկացել են, թե իրականում ով է նրա շուրթերով խոսում, բայց միևնույն է՝ մտան Նախիջևան։ Իսկ պարզ չէ՞ր, որ այդ վտանգը միշտ եղել է դարերով ու կա հիմա։ 

Բա Հայաստանի պես երկրում կարելի՞ էր պառակտում թույլ տալ, կարելի՞ էր չխնայել յուրաքանչյուր մարդու, ով կարող է գոնե մի բան անել երկրի օգտին, բա կարելի՞ էր պառակտել ժողովրդին, իրար հայհոյել, վիրավորել, նսեմացնել, կոտրել, քանդել ու ոչնչացնել միաբանող ու ինքնություն ապահովող արժեքները։ Ո՞վ իրավունք ունի «մենք»-ի զգացումից բացի այլ բան տածել մյուսի հանդեպ, ո՞վ իրավունք ունի «ջան»-ից բացի իրար ուրիշ բառ ասելու։ Ո՞վ իրավունք ունի չարություն տարածելու, և ո՞վ է այդ ամենի մեղավորը։

Հիմա գոնե խելքի կգա՞ք, թե ամպը գոռաց, բայց հերիք չէ, հարկ է, որ կայծա՞կն էլ խբի։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում