Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 150 մարդ է մահացել
Արխիվ 16-20Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 150 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 13 504 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5395 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 823 515 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 8888 մարդ՝ ընդհանուր առմամբ, 612 217 պացիենտ:

