Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 600 նոր դեպք
Արխիվ 16-20Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը ավելացել է 633-ով, գրանցվել է մահվան 4 նոր դեպք, հայտնում է Ռոբերտ Կոխի համալսարանը:
Ինստիտուտի վերջին տվյալների համաձայն՝ Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 206 242 դեպք, մահացել է 9 122 պացիենտ: Ապաքինվել է մոտ 190 հազար մարդ:

