РБК. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «անշնորհակալ Հայաստանի մասին» Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը

Արխիվ 16-20

Russsia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կտրուկ բացասական արձագանք է ստացել հայկական շրջանակներում և Հայաստանում, РБК-ТВ-ին տված հարցազրույցում խոստովանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշելով դա՝ ՀՀ կառավարության ղեկավարը մատնանշել է, որ գրառման մեջ նշված գանգատներն անտեղի են:

«Հայաստանը դեռ չի ճանաչել նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա նշանակում է, որ մենք չե՞նք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ոչ՛», - նշել է Փաշինյանը՝ մեկնաբանելով առաջին թեզը: Բայց, միևնույն ժամանակ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածք են, հիշեցրել է նա:

Մեկնաբանելով 2008 թ. Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Սիմոնյանի թեզը՝ Փաշինյանը նշել է, որ ոչ թե անհատ քաղաքական գործիչներն են Ռուսաստանի դաշնակիցները, այլ՝ ամբողջ հայ ժողովուրդը:

«Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը և գործընկերը Փաշինյանը, Պետրոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը չեն, այլ՝ հայ ժողովուրդը: Սա շատ կարևոր նրբերանգ է», - ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝  «շատ գործիչներ երկար ժամանակ իրենց ներկայացնում էին որպես Ռուսաստանի միակ դաշնակից, բայց Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է»:

Արձագանքելով օտարերկրյա կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ թեզին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ դրանք սկսել են աշխատել շատ ավելի շուտ, քան ինքն է եկել իշխանության 2018 թվականին:

«Դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ Ռուսաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ ձգտումներին: Այս բոլոր կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք: Եթե նրանք այդքան ռուսամետ էին, ապա ինչո՞ւ չէին փակում այդ կազմակերպությունները», - նշել է Փաշինյանը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում