Ի՞նչ պետք է անի կինը առողջ լինելու համար. Գրիգոր Գրիգորյան

Արխիվ 16-20

Կին ու մայր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն ամուսնու և երեխաների, այլ նաև սեփական առողջության հանդեպ: Կանայք հաճախ անտեսում են իրենց առողջական խնդիրները, հետաձգում գինեկոլոգին այցելությունը այնքան մինչև խնդիրն ավելի չի բարդանում: Նրանք մոռանում են, որ առողջ կինը նաև երջանիկ ու գեղեցիկ կինն է, իսկ եթե երջանիկ է կինը, երջանիկ է նաև ընտանիքը: Կնոջ առողջությանը սպառնացող առավել հաճախ հանդիպող խնդիրների ու դրանց բուժման մասին Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ խոսել է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, վիրաբույժ Գրիգոր Սերոբի Գրիգորյանի հետ:

 

Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի գինեկոլոգիական թիմը զբաղվում է կանացի վերարտադրողական համակարգի հիվանդությունների կոնսերվատիվ բուժմամբ, ցանկացած բարդության բաց և լապարասկոպիկ վիրահատական միջամտություններով. «Կնոջ առողջական խնդիրները շատ են՝ միոմաների, կիստաների, աբսցեսների հեռացում, հեշտոցի պատերի իջեցման շտկում, արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություն, չբերություն և այլն: Բոլոր դեպքերում, անկախ բարձիթողիության աստիճանից, մենք կարողանում ենք գոհացուցիչ արդյունքներ գրանցել: «Արթմեդի» տեխնիկական զինվածությունը մեզ օգնում է նախ ճշգրիտ ախտորոշում ունենալ, երկրորդ՝ նորագույն մեթոդներով ու տեխնոլոգիաներով վիրահատություններ կատարել՝ կիրառելով լապարասկոպ, լազերային, էլեկտրական վիրադանակներ»:

 

Վիրահատության ենթակա խնդիրները շատ են. միոմաների, կիստաների, աբսցեսների հեռացում, դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն, հեշտոցի պատերի իջեցում և այլն: Գինեկոլոգը կանգ է առնում հատկապես վերջինի վրա:

 

Շատ կանայք հազալիս կամ փռշտալիս մեզի անկառավարելի հոսք են ունենում: Ու պատճառը հենց հեշտոցի պատերի իջեցումն է: Ծննդաբերությունը, հետծննդաբերական պատռվածքները և կապանների թուլացումը նպաստում են, որ հեշտոցի պատերը իջնեն, դրանք էլ իջնելով ճնշում են միզապարկի վրա, որը լայնանում է, կախվում հեշտոցի հետ, ու միզապարկի լցվածությունը կանայք չեն զգում: Սա, իհարկե, տհաճ խնդիր է, որը խանգարում է կնոջը առօրյայում և սոցիալական ակտիվ կյանքում: Ու որքան էլ զարմանալի թվա, քիչ կանայք գիտեն, որ այս տհաճ խնդրից կարող են ազատվել: Իսկ այս խնդրից կանայք ոչ թե կարող են, այլ պետք է ազատվեն, -ասում է բժիշկ Գրիգորյանը, որովհետև բարձիթողի վիճակում այն արդեն առաջացնում է արգանդի արտանկում, ինչը ավելի ծավալուն վիրահատական միջամտություն է պահանջում. «Եթե ունենում ենք միայն հեշտոցի պատերի իջեցում, ապա կատարվում է հեշտոցի պատերի պլաստիկա, միզապարկը բարձրացնում ենք վերև, հատուկ ցանց ենք դնում և հեշտոցին տալիս օրիորդ վիճակի տեսք: Բայց եթե իջեցումը շատ է լինում, դրա հետ մեկտեղ կատարվում է լրացուցիչ վիրահատություն որովայնահատումով և արգանդը ֆիքսվում է դարավանդին»: Իհարկե, եթե կինը գոնե տարին մեկ անգամ գինեկոլոգին այցելելը սովորություն դարձնի, կխուսափի ոչ միայն այս, այլև շատ այլ բարդ միջամտություններից: Ամենամյա հետազոտությունները կնոջը օգնում են կանխարգելել դրանք ու պահպանել առողջությունը .«Կարևոր է հետազոտվելը՝ սկսած ՊԱՊ թեսթի հանձնումից. ՊԱՊ քսուքի օգնությամբ վաղ հայտնաբերվում են ոչ միայն նախաքաղցկեղային զարգացումները, այլև արգանդի պարանոցի լորձաթաղանթի բջիջների փոփոխությունները, այդ թվում սնկային, բորբոքային զարգացումները: Այդ թեստի շնոորհիվ մենք հայտնաբերում ենք տարբեր նոր սկսվող խնդիրներ, որոնք նաև կոնսերվատիվ են բուժվում են: Կարելի է ասել, որ ՊԱՊ քսուքը կանանց փրկություն է: Բայց պատահում է, որ հետազոտության պատասխանը ինչ-որ խնդիր է ցույց տալիս, բժիշկը տեղեկացնում է, որ պետք է բուժում սկսել, բայց քանի դեռ կինը գանգատներ չունի, հետաձգում է բուժումը»:

 

Համենայն դեպս որոշակի դրական առաջխաղացում գրանցվել է սեփական առողջության հանդեպ կանանց վերաբերմունքի մեջ, նրանք ավելի ուշադիր են ու ավելի հաճախ են դիմում գինեկոլոգներին. այդ է վկայում սեռավարակների և չբերությունների նվազումը. «Իհարկե պատահում են կոլպիտներ՝ հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումներ, որոնց առաջացման պատճառ կարող են լինել նաև սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիաները: Բնականաբար, այս դեպքում կնոջ հետ պետք է բուժվի նաև ամուսինը: Ուրախալի է, որ քչացել են չբերության խնդրով դիմող կանայք: Ընդհանարապես կանանց առաջնային չբերությունները ավելի քիչ են լինում, հիմնականում խնդիրը ամուսնու հետ է կապված լինում: Կինը ստեղծված է իդեալական: Նրա օրգանիզմն ունի ինքնակարգավորման հզոր մեխանիզմ, ինքն իրենով կարողանում է բալանսի գալ: Ու միայն շատ քիչ դեպքում, եթե կա խախտում, որը ինքնակարգավորման ենթակա չէ, անհրաժեշտ է լինում մեր օգնությունը: Բժիշկը լուրջ ու հիմնավոր մոտեցում պետք է ցուցաբերի: Կնոջ օրգանիզմը 2 հորմոնների՝ էստրոգեն և պրոգեստերոն, անընդհատ խաղ է, շղթայական կապով: Հենց խաղի այդ շղթայում է, որ կարող է ինչ-որ բան խախտվել: Փորձառու գինեկոլոգը անմիջապես կգտնի խախտված օղակը ու կշտկի: Ես ունեցել եմ և՛ առաջնային, և երկրորդային չբերություն ունեցող պացիենտներ, որոնք բուժվել են ու վայելել մայրանալու բերկրանքը: Իսկ դրանից մեծ ուրախություն ու ներքին բավարարություն բժշկի համար չի լինում»:  Բժշկին ուրախացնում է նաև այն, որ ավելի ու ավելի շատ կանայք են սկսել նախընտրում այցելել տղամարդ գինեկոլոգի. «Եթե կինը դիմել է ինձ, ես ամեն ինչ անելու եմ, որ ճիշտ ու թիրախավորված օգնություն տրամադրեմ: Ընդհանրապես տղամարդ մասնագետին կանայք ավելի մեծ հավատով ու վստահությամբ են վերաբերվում», - կարծում  է նա:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում