«Բարսելոնայի» կիսապաշտպանը չի ցանկանում վերադառնալ ակումբ
Արխիվ 16-20Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արտուրը մեկնել է Բրազիլիա և չի ցանկանում վերադառնալ ակումբի ճամբար։
Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ` կիսապաշտպանը հրաժարվում է «կապտանռնագույնների» կազմում մասնակցել Չեմպիոնների լիգայի «Նապոլիի» դեմ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Արտուրի տրանսֆերը գնել է թուրինյան «Յուվենտուսը», որին ֆուտբոլիստը միանալու է սեպտեմբերի 1-ից։
Մինչև այդ կիսապաշտպանը շարունակելու է հանդիսանալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։
Ակումբը նման պահվածքի համար նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Արտուրի նկատմամբ։

