Ի՞նչ ուսումնասիրություններ է արել ՊՆ-ն նախկին պաշտոնայների զավակների հետ կապված

Արխիվ 16-20

Օրեր առաջ «Իրավունք» թերթը գրավոր հարցում էր ուղարկել ՊՆ, մասնավորապես ուղղելով հետևյալ հարցերը.

Հարգելի պարոն Տոնոյան.

Երկու տարի առաջ Պաշտպանության նախարարությունը նախաձեռնել էր  ուսումնասիրել նախկինում տրված բոլոր տարկետումները: «Խոսքը բոլոր տարկետումների մասին է՝ անկախ նրանից` պաշտոնյայի զավակ է, պաշտոնյայի զավակ չէ, աչքի ընկնող բիզնեսմենի տղա է, թե ոչ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Նա հույս է հայտնել, որ ուսումնասիրությունների արդյունքները տեսանելի կլինեն հանրության համար։

Ցանկանում ենք տեղեկանալ.

  1. Կա՞ն արդեն ուսումնասիրություններ եւ բացահայտումներ նախկին պաշտոնյաների զավակների հետ կապված վերոնշյալ գործընթացից:
  2. Կարո՞ղ եք մեզ տրամադրել ցուցակը:
  3. Եթե կան այդպիսիք, արդյո՞ք կան հարուցված քրեական գործեր:
  4. Եվ արդյո՞ք ուսումնասիրվում է միայն նախկին պաշտոնյաների զավակներին վերաբերող մանատիպ գործերը, իսկ ներկա պաշտոնյաների երեխաների, կամ հենց իրենց հետ կապված եւս ուսումնասիրություններ եք կատարում, եթե հաշվի առնենք, որ այպիսիք քիչ չեն: 

 Օրեր անց ի պատասխան մեր հարցմանը, ստացանք հետևյալ պատասխանը.

Ի պատասխան 14.07.2020 թ. ձեր գրության ` հայտնում եմ, որ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրունում է պահում զորակոչային միջոցառումները, այդ թվում նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումների տրամադրման գործընթացը, որն իրականացվում է ոլորտը կարգավորող օրենքների և այլ նորմատիվ-իրավական ակտերի պահանջների համաձայն` անկախ զորակոչիկի պաշտոնյայի զավակ լինելու հանգամանքից: Գործընթացում խախտումների հայտնաբերման դեպքում նախարարությունը համագործակցում է իրավական մարմինների հետ:

Միաժամանակ հայտնում եմ, որ հարցման մեջ նշված դեպքերն ուսումնասիրվել են նաև ՀՀ զինվորական դատախազության և այդ դեպքերով քրեական գործերի հարուցման մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել ՀՀ զինվորական դատախազության և քննչական կոմիտեի կողմից:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլ բան էր ասում: Մասնավորապես Փաշինյանը շեշտը դնում էր հենց պաշտոնյաների զավակների վրա, սակայն այսօր ՊՆ-ն այլ պարզաբանումներով է հանդես գալիս: Իսկ այսօր հարցման մեջ, փոխարենը տվյալներ տրամադրելուն հարցը այս ու այն կողմ են նետում:

Կարծում ենք մեր հարցը բավականաին պարզ էր, ներկայացրել տվյալներ, իսկ տվյալներ, նախարարությունն ավելի շուտ կարող է ստանալ հենց զինվորական դատախազությունից եւ քննչական կոմիտեից, քան յուրաքանչյուր լրատվամիջոց, քանի որ ստիպված ենք լինում օրերով եւ ինչու չէ անգամ ամիսներով մի հարցի պատասխան ստանալու պրոցեսին սպասել: Բացի այդ, նախաձեռնությունը եղել է հենց Պաշտպանության նախարարությանը, ով հանձն էր առել մեկ առ մեկ բացահայտել թե ովքեր են նախկին իշխանությունների զավակներից խուսափել զինվորական ծառայությունից: 

Հայկ Գևորգյան 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում