ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ԾԻԾԱՂԵԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԱՅՍՔԱՆ ՏԽՈՒՐ ՉԼԻՆԵՐ
Կառավարության իր այգում Նիկոլը ցանեց մի դդում, դդումն աճեց, բթացավ, Նիկոլը տեսավ հիացավ...
ԳՆԱԼԴ ԼԻՆԻ, ԳԱԼԴ ՉԼԻՆԻ (ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼԻ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ով դիմակ կրի, ով գնա սանատորիա:
ՍԱՂԻՆ ՄԻ ԱՐՇԻՆՈՎ ՄԻ ՉԱՓԻՐ
ԱԺ-ից հայտնում են, որ Նիկոլի` Հայաստանին «Ճ կլաս» անվանելուց ամենից շատ նեղացել է Էդմոն Մարուքյանը, քանի որ ինքը կլասիկ ա:
ԱՆԵՐԵՍ ԵՆ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` Հայաստանի իշխանությունները շարունակում են ժողովրդին պարտադրել դիմակ կրել, քանի որ երես չունեն բաց դեմքով ժողովրդի աչքին երեւալու, համ էլ ժողովրդի երեսը չեն ուզում տեսնել:
ՎԱՐՉԱՊԵՏԸ` «ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԹԱԳԸ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Корона вирусной империи должна быть здесь только здесь.
ՆՊԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ
Ըստ քաղաքագետների, Նիկոլը բարեփոխումեր անելիս ցանկանում է, որ խորովածի ո՛չ շիշը վառվի, ո՛չ էլ պողոսը, ինչը կարծես թե չի ստացվում, այնուամենայնիվ, պողոսը կվառվի:
ԹԱՎՇՅԱ ՄՈՏԵՑՈՒՄ (ՍԵՎԱՆԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայաստանում ինչպես բոլոր բնակիչների, այնպես էլ Սեւանի փրկությունը իր իսկ անձնական գործն է...

