Բոլորս ենք մեղավոր, որ այսպիսի իշխանություն ունենք. Ահարոն Ադիբեկյան

Արխիվ 16-20

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ գնահատմամբ` այսօր շտապ անհրաժեշտ է մտածել կորոնավիրուսի հետագա բացասական հետեւանքների չեզոքացման մասին: Այս առումով ՌԴ-ում բավականին լուրջ հետազոտական ծրագրեր են իրականացվում, իսկ մեզ մոտ նման բան չկա:

-Մեզ մոտ պաշտոնապես աղքատների թիվը 25 տոկոս է կազմում, մինչդեռ  իրականում 50 տոկոս է, որովհետեւ մենք «յոլա» գնացող ազգ ենք: Սակայն աղքատության վերելք է սպասվում: Նախ արտագնա աշխատողները աշխատանքից զրկվելու են, որովհետեւ գնալու տարբերակ չկա. Ռուսաստանը պարզ չէ` կբացի մեզ հետ սահմանը, թե` ոչ, Եվրոպան ընդամենը 15 երկրի է իրավունք տվել ավիաուղիներ ունենալ, ներառյալ Վրաստանին: Իսկ Հայաստանին, երեւի, հաջորդ տարի միայն կհաջողի այդ թվում լինել: Խնդիր է նաեւ Վրաստանով անցնելը, պետք է ստուգվես, տեղեկանք ներկայացնես: Այս ամենը կտրուկ նվազեցնելու է ընտանիքների տնտեսական վիճակը, առեւտուրը, բիզնեսը եւ ընդհանրապես` սպասարկման ոլորտը չի ունենա սպասելիք եկամուտները, ինչը պետք է արվեր այս իրավիճակում: Սա նշանակում է, որ գողությունների, կողոպուտների թիվը կտրուկ աճելու է, որովհետեւ մարդիկ  ընտանիք պահելու միջոց չունեն:

Պարոն Ադիբեկյան, ո՞վ է մեղավոր, որ կորոնավիրուսով պայմանավորված` Հայաստանը հայտնվեց նման իրավիճակում:

Բոլորս ենք մեղավոր, որ այսպիսի իշխանություն ունենք, մի քիչ էլ փնթի, անպատասխանատու ազգ ենք: Դուրս ես գալիս փողոց եւ տպավորություն է, որ  մեզ մոտ բան չի պատահել: Կյանքը, կարծես, վերականգնվել է, մեքենաներ են գնում-գալիս, վերանորոգման աշխատանքներ է գնում, առեւտուր են մարդիկ անում: Ու այսքանից հետո` դեռ զարմանում են, թե այդ վարակը ինչպես է տարածվում: Կարծում եմ` ազգային ծրագիր պետք է ունենանք կորոնավիրուսի դեմ պայքարում: Օրինակ, Արտաքին գործերի նախարարությունը զբաղված է ընդամենը ղարաբաղյան հիմնախնդրով եւ վերջ: Բայց իր դերակատարությունն է նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի համար գումարներ բերելը: Մինչդեռ չի արվում, որովհետեւ նման խնդիր իր առջեւ չեն դրել: Դրա համար պետք է լինի ազգային ծրագիր, որ ամեն մեկն իմանա իր առաքելությունը որն է եւ  բավականին բարձր մակարդակով իրականացնի այն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում