Հայկ Մարությանն «ինքնապախկվել է». Բաբկեն Հարությունյան

Արխիվ 16-20

Կորոնավիրուսի դեմ պայքարը չհաղթահարած` արտաքին մարտահրավերների տակ կքած հայաստանյան իշխանությունները մտածում են արձակուրդի մասին: Նախ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է պատրաստվում գնալ արձակուրդ, ապա հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն է մեկնել կարճատեւ արձակուրդի` հուլիսի 27-31-ը ներառյալ: Այս իրավիճակում, թե որքանով է նպատակահարմար բարձրաստիճան պաշտոնյաների արձակուրդ մեկնելը, պարզեցինք «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ տեսակետը:

Կարծում եմ` դրա անհրաժեշտությունը կա, եւ ինչքան հաճախ լինեն նման արձակուրդները, այնքան լավ, որովհետեւ հոգնել ենք լայվերից (ֆեյսբուքյան ուղիղ եթերներից), դատարկ խոսակցություններից: Հայկ Մարությանը գնացել եւ «ինքնապախկվել է», ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում: Մեզ համար մեր ցավով տապակվում ենք: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը թող գնա եւ զբաղվի իր հարցերով` մինչեւ տեսնենք ինչ է լինում: Միեւնույնն է, իր ներկայությունը, որպես վարչապետ, չենք զգում: Ես, օրինակ, նրան կտայի հավերժ հանգստի իրավունք, միայն հեռու մնար, որովետեւ, երբ սկսում է գործել, կա՛մ, կներեք արտահայտությանս համար, պետք է հոգնեցնի ու զզվեցնի, կա՛մ պետք է բերի հերթական ազգապիղծ ծրագիրը, ինչպես, օրինակ, «Հայ գրականություն» առարկայից «հայ»-ը հանելը կամ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելը: Այնպես որ, ավելի լավ է թող գնան, հանգստանան:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում