Ամեն մեկի արած քայլն իր խղճին թող մնա. Արման Աբովյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Սահմանային լարվածության, արտաքին քաղաքական մարտահրավերների եւ լուսանցքում մնացած ներքաղաքական իրավիճակի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:

«ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԴՈՒՐՍ ԵՆ ՀԱՆՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ»

Պարոն Աբովյան, թվում էր` միջազգային արձագանքների ներքո սահմանային լարվածությունը կամաց-կամաց կմեղմվի, բայց մարտական դիրքում հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից երեկ մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

Միանշանակ լարվածությունը շարունակվելու է, եւ այն լինելու է ալիքաձեւ, ինչի մասին բազմիցս ասվել է: Դիտարկել իրավիճակը լոկ հատվածային, նկատի ունեմ` բախումները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կամ որոշակի լարվածությունն արցախյան ուղղությամբ, սխալ է: Պետք է խնդիրը դիտարկել ավելի գլոբալ տեսանկյունից, քանզի պրոցեսները, որոնք տեղի են ունենում, այնպես է ստացվել, որ նվազագույնն են կրում Հայաստան-Ադրբեջան կամ Արցախ-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստի մեջ: Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, տեղավորվում են թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային զարգացումների տրամաբանության մեջ, որոնք շատ լուրջ եւ բավականին մտահոգիչ են:

Իրավիճակը դուրս եկավ հայ-ադրբեջանական սահմաններից, եւ լարվածությունը տեղափոխվեց ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, ԱՄՆ: Ըստ Ձեզ` հնարավոր չէ՞ր այս ամենը կանխել: Օրինակ` անգամ ապրիլյան պատերազմի օրերին հայ-ադրբեջանական այդպիսի լարվածություն չի եղել երրորդ երկրներում:

Ապրիլյան պատերազմի ժամանակ իրավիճակը փոքր-ինչ ուրիշ էր: Այն խնդիրները, որոնք այն ժամանակ դրված էին հիմնական խաղացողների` Ադրբեջանի եւ Թուրքիայի առջեւ, մի քիչ այլ էր: Իսկ այսօր ունենք որակային այլ իրավիճակ, հստակեցնեմ` իրավիճակը ոչ թե դուրս է եկել հայ-ադրբեջանական սահմաններից, այլ Թուրքիան եւ Ադրբեջանը միտումնավոր դուրս են հանում երրորդ երկրների տարածք: Սա շատ հստակ, պարզ մեխանիզմ է, որը բազմիցս կիրառվել է Թուրքիայի կողմից: Նրանք երրորդ երկրներում հրահրում են որոշակի պրոցեսներ, ազգամիջյան բախումներ, ինչպիսին ժամանակին տեղի ունեցած թուրք-քրդական ընդհարումներն էին Ֆրանսիայում, Գերմանիայում: Այդ ընդհարումները որոշակի տեխնոլոգիա են, որը թույլ է տալիս նախաձեռնողին, տվյալ դեպքում` Ադրբեջանին, դուրս հանել արցախյան հակամարտությունը երրորդ երկրներ եւ զուգահեռաբար որոշակի տեղեկատվական, այսպես ասած, ալիք բարձրացնել աշխարհով մեկ` նախապատրաստելով տեղում լոկալ որոշակի գործողությունների: Ի դեպ, սա իրենց խնդիրների առաջին շերտն է, այնտեղ ավելի խորքային շերտեր էլ կան: Սա Բաքվից եւ Անկարայից ուղղորդված գործընթաց է եւ թուրք-ադրբեջանական տանդեմի գործողություններն են միջազգային ասպարեզում: Այնպես որ, այստեղ մի քիչ սխալ է դիտարկել` կարող էինք կանխել, թե` ոչ, որովհետեւ իրադարձությունները զարգանում են երրորդ երկրների տարածքում, եւ ՀՀ-ն իրավունք չունի եւ չի կարող ուղղակի միջամտել այս կամ այն ընթացքին:

«ԱՅԼ ԿԵՐՊ ՄԵՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ԿՎԵՐԱՆԱՆՔ»

Դուք նշում եք, որ շատ լուրջ եւ բավականին մտահոգիչ արտաքին մարտահրավերներ ունենք, մինչդեռ նույն այս շրջանում ԿԳՄՍ նախարարության կողմից ակտիվ շրջանառության մեջ են դրվել կրթական նոր չափորոշիչները, որոնք ոչ պակաս վտանգավոր են ապագա սերնդի համար: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

Ձեր թույլտվությամբ` եկեք հիմա չմտնենք այդ բանավեճի անտառը, որովհետեւ կարող ենք շատ բան խոսել եւ ենթադրել: Բայց, առանց խորանալու թեմայի մեջ, պարզապես երկու հարց տանք մեզ եւ փորձենք հասկանալ` ինչո՞վ է խանգարում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան` որպես առանձին առարկա, եւ ինչո՞վ է խանգարում «Հայ գրականություն» առանձին առարկան, որը հիմա փորձում են ձուլել համաշխարհային գրականությանը: Չխորանանք, թե ինչ ծրագիր է, ինչ են մեջը դնում, ինչ երդում-պատառ են ուտում, թե իրենք ամենաազգայնականն են, դրա մասին չենք խոսում, թող ընդամենն այս երկու հարցին պատասխանեն: Հավատացնում եմ ձեզ` մինչեւ հիմա չկան այդ հարցերի պատասխանները եւ չեն էլ կարող լինել: «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ծրագիրը փորձում էին խեղաթյուրել, մինչդեռ այն ոչ թե ինչ-որ մի կրոնական առարկա է, այլ Հայոց եկեղեցու պատմություն, որը կարեւորագույն առանցքային դեր ունի ազգային պատմության մեջ: Ասում են` հայ գրականությունը համաշխարհային գրականության մասնիկ է, դրա համար էլ չպետք է լինի առանձին առարկա: Այ քեզ բան, սա մանկամիտ բացատրություն է, պարզապես ապշել կարելի է: Այդ նույն տրամաբանությամբ` համաշխարհային գրականությունն էլ մեր գրականության մասնիկն է, ուրեմն` եկեք հակառակն անենք` «Հայ գրականություն» առարկայի մեջ մտցնենք` այն համալրելով համաշխարհային հեղինակներով: Սա ոչ թե ազգայնական, պաթոսային արտահայտություն է, այլ տրամաբանական հարցեր են, որոնց պատասխանները չկան: Եթե ուզում ենք հասկանալ բուն խնդիրները, պետք է էմոցիայից դուրս գանք եւ հստակ, պարզ հարցերը բարձրացնենք եւ ակնկալենք պատասխաններ: Եթե չկան պատասխաններ կամ դրանք խեղաթյուրում են նպատակները, պետք է անենք մեր եզրակացությունները:

Եզրակացություն անելուց զատ, կարո՞ղ ենք դիմակայել այս ամենին: Որեւէ լծակ այս գործընթացը կասեցնելու համար մնացե՞լ է:

Լծակները ժողովուրդն է եւ ժողովրդի ընկալումը: Ամենակարեւորը` չպետք է թույլ տանք, որ ժողովրդին դարձնեն կառավարելի զանգված: Մատի մի հպումով, մի խոսքով ժողովրդին չի կարելի այս կամ այն ուղղությամբ տանել: Ժողովուրդ ջան, մտածե՛ք, վերլուծե՛ք, մի կարծիքի վրա մի՛ կանգնեք: Կարող է` իմ տեսակետի հետ համաձայն չեք, բայց ուղղակի խնդրում եմ` տեղեկատվական մի կետից մի՛ սնվեք, միշտ վերստուգեք տեղեկությունը: Թույլ մի՛ տվեք որ ձեր տեղը ինչ-որ մի ուրիշը մտածի: Ձեր եւ բոլորիս կարեւորագույն ինքնապաշտպանական զենքը մեր մտածելու ունակությունն է: Նեոլիբերալիստական ֆաշիզմը ենթադրում է մտածելու ունակությունը փոխարինել ուրիշի ձեւավորված մի կարծիքի անվերապահ ընկալմամբ: Դրա համար ամեն ինչ պետք է անել, որ ձեր կարծիքը լինի միշտ հնչեղ, որ ընդհանրապես` լինի այդ կարծիքը, որովհետեւ այլ կերպ մենք պարզապես կվերանանք:

«ՈՎՔԵՐ ԸՆԿԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՄՈՌԱՑ ՖԱՆՏԱԶԻԱՆԵՐԻ ՄԵՋ, ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ»

Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը գուժում է, թե ԲՀԿ-ի վերջն է մոտեցել: Մյուս կողմից արդեն լեգենդներ են հյուսվում, թե ինչու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքեց Սերգեյ Բագրատյանը: Մինչդեռ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ հաշվի առնելով արտաքին մարտահրավերները` ներքաղաքական բոլոր հարցերը երկրորդ պլան են մղվում, եւ թշնամու դեմ պետք է պայքարել միասնական: Անգամ, կարծես, ԲՀԿ-ի վերջնագրի գործընթացը` կառավարության 100 տոկոս փոփոխության վերաբերյալ կանգնեցվեց: Ինչո՞ւ ականջալուր չեղան Գ. Ծառուկյանի կոչին:

Նախ այնպես չէ, որ գործընթացը կանգնեցվել է կամ չի կանգնեցվել: Դուք շատ արդարացի մեջբերեցիք, որ արտաքին վտանգի դեպքում, երբ այն սպառնում է պետությանը, պետք է բոլորս անենք ամեն ինչ, որպեսզի այդ արտաքին վտանգը չեզոքացնենք: Իսկ մնացած բոլորը, ովքեր ընկել են ինքնամոռաց ֆանտազիաների մեջ, իրենք են պատասխան տալու իրենց արածի ու չարածի համար: Եվ առաջին հերթին պատասխան են տալու իրենք իրենց առջեւ, հետո իրենց ընտրողների, ժողովրդի առջեւ: Սա ես չեմ էլ ուզում քննարկել, այսօր մեր պետությունն այնքան խորքային, գլոբալ խնդիրներ ունի, որոնք ոմանք չեն էլ հասկանում:

Ո՞ւմ նկատի ունեք:

Նույն այն մարդիկ, ովքեր այս խառը վիճակում փորձում են խրախուսել ներքաղաքական դիսկուրսը: Ինչպես ասում են` ամեն մեկի քայլն իր խղճի վրա թող մնա: Թող ընկնեն ֆանտազիաների մեջ, ի՞նչ ասեմ: Այստեղ ո՛չ քննադատելու, ո՛չ հակառակվելու խնդիր չկա: Այո՛, մենք արել, անում ենք եւ անելու ենք ամեն ինչ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ բոլորս կարողանանք, ի զորու լինենք եւ ունենանք այն ներուժը, որպեսզի դիմակայենք մահացու վտանգներին, որոնց առջեւ կանգնած է այսօր թե՛ ազգը, թե՛ պետությունը:

«ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ»

Ներքաղաքական բոլոր հարցերը երկրորդական պլան մղելու մտքի հետ համակարծի՞ք են ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը, որոնց հետ ԲՀԿ-ն համագործակցում էր:

Կարծում եմ` հարցը պետք է ուղղեք «Հայրենիքին» եւ ՀՅԴ-ին, սակայն հաշվի առնելով իրենց վերջին հայտարարությունները` տեսնում եմ, որ բավականին ադեկվատ մոտեցումներ ունեն:

Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում այս իրավիճակից ելքը: Զինվենք եւ պատրաստվենք լայնամասշտաբ պատերազմի՞:

Թե՛ բարոյահոգեբանական, թե՛ ֆիզիկական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով որքան պատրաստ լինենք լայնամասշտաբ պատերազմի, այդքան պատերազմի հեռանկարը կհետաձգվի: Իսկ որքան զբաղվենք ինքնախաբեությամբ, թե միջազգային հանրությունը, չգիտեմ ինչը, համամարդկային թրենդները եւ այլն, այդքան պատերազմը կմոտենա, շատ պարզ սխեմա է: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է լինելու, թույլ տվեք, որպես վերջաբան ասել հետեւյալը` ամեն ինչ լավ է լինելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում