Քրեակատարողական հիմնարկները նորից կընդունեն Փաշինյանին եւ իր ԿԳՄՍ նախարարին. Փոստանջյան

Արխիվ 16-20

Շուրջ 10-ը օր է, ինչ բարձր միավոր ստացած, բայց բուհ չընդունված դիմորդները Ազգային ժողովի ու կառավարության դիմաց, երեկ նաեւ ԿԳՄՍ նախարարության առջեւ պահանջում էին իրենց հիմնարար իրավունքի իրացման հարգում, այսինքն` կրթություն ստանալու իրավունքի հարգում:Սակայն, դիմորդներն ու իրենց ծնողները նույնիսկ չարժանացան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ուշադրությանը: Արդյունքում` նստացույցի ժամանակ կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին, իսկ մյուսները շարժվեցին դեպի ոստիկանության կենտրոնականի բաժին£ Խնդիրն այն է, որ այս տարի կարեւորվել է մասնագիտությունը եւ առաջնայնությունը տրվել է ոչ թե որեւէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին: Դատարանում բուհ չընդունված դիմորդների իրավունքները պատրաստվում է պաշտպանել «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ: Նրա գնահատմամբ` որպես վկա, դատարան կհրավիրեն Նիկոլ Փաշինյանին եւ ԿԳՄՍ նախարարին, ինչպես նաեւ փորձագետներին, ովքեր պետաիրավական եզրակացություն են տվել տվյալ որոշման վերաբերյալ:

Այդ որոշումն ուղղակի հակասության մեջ է մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի հետ: Եվ այստեղ ոչ միայն թերություն ու անփություն կա, այլ հանցավոր վստահություն, ինչը նույնպես դատապարտելի է: Նրանք պետք է ե՛ւ վերականգնեն այս երիտասարդների իրավունքը, ե՛ւ ներողություն խնդրեն նրանցից, ե՛ւ նաեւ հատուցեն վնասները: Պետության պարտականությունն է մրցույթ կազմակերպել կրթության իրավունքի իրացման համար: Մինչդեռ կարող ենք ասել, որ մրցույթ չի կազմակերպվել: Եթե դուք հնարավորություն չեք տալիս, չեք ապահովում բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին կրթություն ստանալը, ուրեմն` անբարոյական եք, հանցագործ եք, ձեր տեղը բանտախցում է: Նիկոլ Փաշինյա՛ն, կարծում եմ` չեք մոռացել, ինչպես էիք հանգրվանել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, հետո ձեր տերերը հավանաբար ձեզ օգնեցին տեղափոխվել ավելի ապահով քրեակատարողական հիմնարկ` «Արթիկ» ՔԿՀ: Այդ հիմնարկները, կարծում եմ` նորից կընդունեն ձեզ եւ ձեր ԿԳՄՍ նախարարին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում