Խնդիր չեմ տեսնում գրականություն բառը փոխելու առումով.«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Արխիվ 16-20Հայտնի , որ ԿԳՄՍ նախարարությունից հանրային քննարկման է ներկայացվել Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագծի մասին, որը վերաբերում է Հայ գրականությանը: Նկատենք, որ վերոնշ
յալ նախագծով ավագ դպրոցում «Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը հանվելու է, որովհետեւառարկայի մեջ ընդգրկվելու է նաեւ արտասահմանյան գրականություն: Ըստ այդ նախագծի` առարկայի ուսուցման դպրոցական ծրագրից հանվելու են այնպիսի նշանավոր հայ հեղինակներ, ինչպիսիք են Մովսես Խորենացին, Եղիշեն, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Մխիթար Գոշը եւ այլ հայ հեղինակներ:
Ի՞նչ դիրքորոշում ունի վերնաշյալի վերաբերյալ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Սոֆյա Հովսեփյանը, «Իրավունքը» փորձեց պարզել անձամբ պատգամավորից, ով զարմանալիորեն նկատեց.
- Ես խնդիր չեմ տեսնում գրականություն բառը փոխելու առումով, որովհետեւ մենք էլ ժամանակին անցել ենք «Քրիստոմատիա եւ գրականություն», որը հետագայում փոխվեց «Հայ գրականություն»: Բայց ես խնդիր եմ տեսնում, եթե մենք մեր դասականներին հանելու ենք, դրա փոխարեն բերենք միջազգային գրականություն, դա անընդունելի է: Նորից եմ կրկնում, դեմ չեմ, որ «Հայ գրականություն» առարկայում զուգահեռ որոշ ժամեր տրամադրվեն նաեւ համաշխարհային գրականությանը, բայց ոչ հայ հեղինակներին դուրս հանելու հաշին, այլ համաշխարհային գրականության համար թեկուզ մեկ դասաժամ հատկացնելով:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Հ.Գ. Զրույցի ուշագրավ հատվածները «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:

