Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
Արխիվ 16-20|
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 28-ին, 30-ին, օգոստոսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ին կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Հուլիսի 28-ին, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ին, օգոստոսի 1-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ․ · Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.00C (1973թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.80C (1983թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.80C Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: |

