«Փաստ». Ինչո՞ւ են ոմանք այսքան «վառված» Հայ Առաքելական եկեղեցուց

Արխիվ 16-20

Սահմանադրության 18-րդ հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Սակայն պարզվում է, որ եկեղեցու՝ օրենքներով և Սահմանադրությամբ ամրագրված առանձնահատուկ կարգավիճակը խանգարում է իշխանական որոշ շրջանակների։ 
Խնդիրն այն է, որ այն ուժերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել 2018 թվականին իշխանափոխության իրականացման հարցում, հետևողականորեն գրոհում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ և իշխանությունների միջոցով փորձում են եկեղեցու կարգավիճակը հավասարեցնել կրոնական մյուս միավորումներին։
Այս հանգամանքով է պայմանավորված, որ արդեն իսկ մամուլում տեղեկություններ են շրջանառվում եկեղեցու լայն լիազորությունները նվազեցնելու՝ անգամ գույքահարկի և եկամտահարկի հետ կապված հարցերում նոր հստակեցումներ մտցնելու վերաբերյալ։ Իսկ այսպիսի ակնարկները նշանակում են, որ իշխանություններն իրենց ունեցած մտադրությունները փորձելու են առաջիկայում ամրագրել օրենսդրական մակարդակով։ Ավելին, իշխանության մեջ կամ իշխանությանը մերձ փափուկ տեղավորված որոշ արևմտյան գրանտակերներ արդեն իսկ չեն թաքցնում, որ իրենց փափագն է Սահմանադրությամբ Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել մյուս կրոններին կամ հավատաճյուղերին:
Եվ քանի որ Հայաստանը գնում է նոր սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, ապա, շատ մեծ է հավանականությունը՝ նոր փոփոխություններով եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակ չի վերապահվի։  Ըստ էության, այսպիսի քայլերը ոչ միայն անարգանք են հայոց պատմության մեջ Հայ Առաքելական եկեղեցու ունեցած պատմական առաքելության նկատմամբ, այլև ուղղակի հարված են հայ ժողովրդի հոգևոր ինքնությանը։ 
Սակայն հարցն այն է, թե Հայաստանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը, որ Առաքելական եկեղեցու հետևորդ է, արդյոք կհանդուրժի՞, որ դրսի ուժերը Հայաստանին հակաազգային օրակարգ պարտադրեն։ Կարծում ենք՝ ոչ: Նաև հուսով ենք, որ գոնե այս հարցում իշխանությունները կփորձեն առողջ մտածողություն ու տրամաբանություն ցուցաբերել և օրենսդրական դաշտ չբերել դրսի որոշ ուժերի ու նրանցից սնվող ՀԿ-ների օրակարգը, այլապես եկեղեցու դեմ ուղղված որոշումները բացասական հետևանքներ կարող են ունենալ հենց իրենց հետագա պաշտոնավարման համար։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում