Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերին
Արխիվ 16-20Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Առաջնության հանդիպումները կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում (խիտ գրաֆիկի դեպքում որոշ հանդիպումներ կանցկացվեն նաև այլ մարզադահլիճներում):
Մասնակցության համար անհրաժեշտ հավաստագրերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 5-ն է։

