Առաքել Մովսիսյանի որդին ազատ արձակվեց
Արխիվ 16-20Դատարանն ազատ է արձակել Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին։ Այս մասին տեղեկացրել է Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Այսպիսով, Դ․Մովսիսյանի ազատ արձակումը դարձավ նիկոլյան կամակատարների հերթական խոշոր ձախողումը, նաեւ ապացուցելով, որ այս գործը ընդամենը հերթական քաղաքական խաղն էր։

