Պաշտոնական. Գրիգոր Աղեկյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ
Արխիվ 16-20«Ալաշկերտ» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել Գրիգոր Աղեկյանի հետ։
Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա հարձակվողը կարիերայի ընթացքում պաշտպանել է «Արցախի», «Լոռիի, «Գանձասար-Կապանի», և բելառուսական «Իսլոչի» գույները։
2019/20 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Գանձասար Կապանի» կազմում անցկացրել է 7 հանդիպում։
Գրիգոր Աղեկյանը նաև հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, որի կազմում անցկացրել է 9 հանդիպում։

