Փաշինյանի քավորն ինչ կուզի կանի
Արխիվ 16-20Ինչպես բոլորիս է հայտնի, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, Հայաստանում ՝ վերջին ամիսներին դիմակահանդեսային ահռելի տուգանքների շքերթ է սկսվել: Ոստիկաններն օրնիբուն <հպարտ քաղաքացիներին> տուգանելով են զբաղված, սակայն պարզվում է, որ այդ տուգանքները նախատեսված են հենց միայն <հպարտ քաղաքացիների> համար:
Իջևանյան մեր աղբյուրի խոսքով, Ենոքավանում տեղի ունեցած մեծ խնջույքի ժամանակ, ըստ ականատեսների՝ ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն ընդհանրապես դիմակ չի կրել: Ըստ մեր աղբյուրի՝ ականատեսները պատմում են, որ Ղալումյանի թանկարժեք մեքենայի մեջ եղել է 5-ից ավելի ուղևոր, որոնցից և որևէ մեկը դիմակ չի կրել:
Տեղի ճանապարհային ոստիկանները տեսնելով առանց դիմակի ուղևորներին, նախ կանգնեցրել են ավտոմեքենան, ապա տեսնելով, թե ով է մեքենայի ղեկին, ներողություն խնդրել և շարունակել իրենց աշխատանքը:
Հայկ Գևորգյան

