3 ֆուտբոլիստներ համալրել են «Շիրակի» կազմը
Արխիվ 16-20«Շիրակ» ֆուտբոլային ակումբն առաջին համալրումներ է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Այս մասին ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Շիրակ» ՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Թիմը պայմանագիր է ստորագրել դարպասապահ Գևորգ Կասպարովի, պաշտպան Հովհաննես Նազարյանի և հարձակվող Վարդան Բակալյանի հետ։
Ֆուտբոլիստների հետ կնքվել է մեկամյա պայմանագիր։

