Պետրոս Ղազարյանը մեկ տարում 73 հազար դոլար է ստացել պետությունից․ 52 հազար դոլարով նոր մեքենա է գնել․ Politik.am

Արխիվ 16-20

Politik.am-ը գրում է

«Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնի նախկին տնօրեն, նույն հեռուստաընկերությունում հարցազրույցներ վարող Պետրոս Ղազարյանը հաճախ է քննադատում նախկիններին։ Ղազարյանի համար անտանելի են այսօրվա իշխանության քննադատները։ Նա հաճախ է թիրախավորում, պիտակավորում հասարակական-քաղաքական գործիչներին, անգամ իր գործընկեր լրագրողներին։ Սա շատերի համար զավեշտալի է, քանի որ բոլորն են հիշում նրա անցյալը և դիրքավորումը նախկին իշխանությունների ժամանակ։ 

Պարզվում է Պետոն «թաց տեղը պառկողը չէ»։ Նա լավ հոտառության տեր մարդ է ու լավ է հասկանում ում քննադատել և ում պաշտպանել, որպեսզի իր անձնական եկամուտները շեշտակի աճ ապրեն։ 

Հ1-ում տեղավորվելը իրապես եկամտաբեր է եղել Պետրոս Ղազարյանի համար։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի նա մեկ տարվա ընթացքում Հ1-ից ստացել է 34 800 000 հազար դրամ աշխատավարձ, իսկ Հանրային ռադիոյից 1 200 000 դրամ (երկուսը միասին ՝ 36 մլն դրամ)։ 

Նույն տարվա ընթացքում նա 26 մլն դրամով գնել է 2019 թվականի արտադրության «Աուդի» մակնիշի մեքենա։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Անտիֆեյք» լրատվականը գրել էր մեքենայի ձեռբերման մասին, ըստ լրատվականի գնված մեքենան «Audi Q5» է։ Պետրոս Ղազարյանը նույն տարում վաճառել է իրեն պատկանող երկու այլ մեքենա։ Ըստ հայտարարագրի  Ղազարյանը բնակարան, այլ անշարժ գույք և այլ եկամտի աղբյուրներ չունի»։

Աղբյուր՝ Politik.am

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում