Մխիթարյանը նամակ է գրել հայ զինվորներին
Արխիվ 16-20Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նամակ և ազգային հավաքականի մարզաշապիկներ է ուղարկել վիրավորված զինվորներին։
Մխիթարյանը նամակում գրել է.
«Սիրելի զինվոր եղբայր
Հպարտ եմ քեզանով և խոնարհվում եմ խիզախ կեցվացքիդ առաջ: Շնորհակալ եմ, որ անսասան կանգնած ես ու պաշտպանում ես հայրենիքը։
Ի սրտե մաղթում եմ քեզ շուտափույթ ապաքինում: Քեզ լավ նայիր, առողջ եղիր: Հայաստան վերադառնալուն պես դեռ կհանդիպենք և անձամբ կստորագրեմ այս մարզաշապիկը»:
Զինվորներն ինստագրամի միջոցով իրենց շնորհակալությունն են հայտնել ֆուտբոլիստից։ Վերջինս էլ իր էջում կիսվել է տղաների լուսանկարներով։

