Հայկ Սարգսյանի «ապտակը» իշխանությանը․ նրան պետք է ինքնամեկուսացնեն

Արխիվ 16-20

Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի «քաղաքական կարիերան» հասարակության աչքի առաջ է, լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն հերթական հեղափոխական փարթին է կազմակերպել Սևանում։ Մասնավորապես Սևանի White Shorja լողափում երեկ տեղի է ունեցել Գոռ Սուջյանի համերգը: Սոցիալական ցանցերում տարածվել են լողափին տեղի ունեցած երեկոյան խնջույքի լուսանկարները, որոնցում երևում է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Լողափը նախկինում եղել է հանրային, սակայն ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո այն արդեն սեփականաշնորհվել է։
Irakanum.am-ը դեռևս օրեր առաջ էր գրել, որ Սևանի «Սպիտակ ավազներ» կոչվող տարածքը ցանկապատվել է, եւ ՀՀ հպարտ քաղաքացիների մուտքը այդ հատված արգելված է։ Մենք գրել էինք, որ լողափում շրջող անվտանգության աշխատակիցները արգելում են քաղաքացիներին մտնել այդ հատված։

Հիմա անդրադառնանք իշխանական պատգամավորի, եթե ոչ անմիջական կազմակերպմամբ, ապա մասնակցությամբ բազմամարդ, անդիմակ միջոցառմանը։ Սա ոչ այլ ինչ է քան սանձարձակություն։ Տեղի ունեցածը նախ և առաջ հարված էր իշխանական այն գործիչներին, ովքեր առավոտից- գիշեր հայտարարում են, կոչ են անում զերծ մնալ բազմամարդ հավաքներից, կրել դիմակներ (նախընտրելի է Տավուշ տեքստիլի), պահպանել սոցիալական հեռավորություն, որպեսզի կտրվի համավարակի թելը։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը պարտավոր է անհապաղ ներողություն խնդրել կատարվածի համար, եւ մանդատը վայր դնել, որովհետեւ իշխանության, հատկապես օրենսդիր մարմնում անպատասխանատու, սեփական թիմի որոշումների վրա թքած ունեցող պատգամավորը հանրային վտանգ է ներկայացնում։

Պատգամավորն իհարկե դեռեւս չի մեկնաբանել տեղի ունեցածը, չի ասել օրինակ, որ նախկին դեպքի նման, երբ ընկերոջ մեքենայով քաղաքի կենտրոնում բացահայտ ցինիկաբար ֆռֆռում էր։ Չի բացառվում իհարկե, որ այս անգամ էլ Սարգսյանը «սուխոյ ատկազ» գա և հայտարարի, որ պատգամավորական գործունեությունից զատ զբաղվում է օրինակ բարմենությամբ։ Չէ, որ պատգամավորին էլ է փող պետք ապրելու համար, իսկ ինչպես գիտենք նորերը անփորձ են, բայց թալանչի չեն։

Ինչևէ երկու դեպքում էլ իշխանությունը ունի մեկ լուծում, արագ սեփական շարքերից ինքնամեկուսացնել պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Նախընտրելի է Սևանում, բայց ոչ լողափում, ավելի հարմար տեղ կա։

Նյութի աղբյուրըՙ Irakanum.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում