Տաղանդավոր դերասան ՄՀԵՐ ՄԿՉՏՉՅԱՆԻ ու վիրաբույժ ՀԱՄԼԵՏ ԹԱՄԱԶՅԱՆԻ ճակատագրական հանդիպումը
Արխիվ 16-20ՄՀԵՐ ՄԿՉՏՉՅԱՆ թանգարանը Գյումրիում այսօր իր ՖԲ էջում բժշկի դուստրը՝ հայտնի ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը ներկայացրել է տաղանդավոր դերասան ՄՀԵՐ ՄԿՉՏՉՅԱՆԻ ու վիրաբույժ ՀԱՄԼԵՏ ԹԱՄԱԶՅԱՆԻ ճակատագրական հանդիպման պատմությունը.
… «Երբ ստամոքսի խոցը պայթել էր և կյանքի ու մահվան կռիվ էր տանում, նրան տեղափոխեցին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Եվ իմ հայրիկը վերցրեց իր վրա այդ պատասխանատվությունը՝ վիրահատելու մեծ արտիստին։ Իհարկե, միշտ լինում է պատասխանատվություն հիվանդի կյանքի համար, բայց Ֆրունզի կյանքը միայն Ֆրունզի կյանքը չէր․․․Եվ բժիշկը, որը պիտի փրկեր նրան, ձախողման դեպքում կարող էր դառնալ սիրելի դերասանի մարդասպանը»։
Ստանձնելով բարդ վիրահատությունը` Համլետ Թամազյանը, բառի բուն իմաստով, փրկեց Ֆրունզիկի կյանքը։ Բժիշկ-հիվանդ հարաբերություններն անմիջապես վերածվեցին ընկերության, որը շարունակվեց մինչև Ֆրունզի մահը։ Լուսինեի խոսքով՝ շփվում էին հաճախ, առանց պարտադրանքի, առանց բժշկական ուղեցույցին հետևելու։ Ներկայացնում է ամենավառ հիշողություններից մեկը․ վիրահատությունից հետո՝ մայիսի մեկին, Համլետ Թամազյանի ծննդյան օրն էր, ու Ֆրունզը որոշել էր անակնկալ մատուցել
«Բժիշկների լեզվով ասած пятиминутка էր՝ բժիշկների 50-60 հոգանոց հավաք կոնֆերասների մեծ դահլիճում։ Սովորաբար այդ հավաքներին տարբեր դեպքեր էին քննարկվում, և ամբողջը տեսանկարահանվում էր։ Քննարկումից հետո հանկարծ լույսերը անջատեցին ու շտապօգնության ձայնի ներքո, անիվների վրա շորով ծածկած ինչ-որ բան ներս բերեցին»։․
Ծածկոցը բացվում է, ու պարզվում , որ Ֆրունզիկն է։ Տպավորություն էր, որ ծածկոցի տակից ծնվում է։ Ըստ Ֆրունզի իմպրովիզացիայի՝ նորածին էր, կաթի շշով, իրականում՝ օղու, և նորածնի մյուս պարագաներով, պատմում է Թամազյանի դուստրը։
«Ուրեմն՝ օղու շշի վրա հագցրել էր սոսկան, ու նորածին երեխայի նման՝ շշից ուտելով , բացեց ծածկոցն ու բացականչեց․ «Բարև ձեզ, ես նոր ծնվեցի, Ֆրունզիկն եմ, Մհերը, որը շատ անպիտան երեխա լինելով մեկ ամիս առաջ խոց բացեց իր ստամոքսում, արնահոսեց, քիչ էր մնում մահանար ու Գաբրիել հրեշտակը կանչեց իր մոտ։ Բայց այդ ժամանակ հանդիպեցի մորուքով մի մարդու՝ լոռեցի գրող Թումանյանն էր։ Գաբրիելը նրան բողոքեց, թե՝ թքել եմ Միքայելյան ինստիտուտի վրա, այնտեղ մի լոռեցի բժիշկ կա, բոլոր կլիենտներին տանում է ինձանից, փրկում է հիվանդների կյանքը։ Թումանյանն էլ, թե՝ վա՜յ, մեր լոռեցի՞ն, Սերոժի տղե՞ն»։
Նորածին Ֆրունզ, Գաբրիել հրեշտակ ու լոռեցի Թումանյան եռակողմ զրույցն այնպես էր զարմացրել ու հուզել բժիշկ Թամազյանին, որ ամբողջ ընթացքին հետևում էր թաց աչքերով։ Անակնկալի վերջին ակորդն էլ խիստ հուզական ու գեղարվեստորեն էր ներկայացվել։
«Լույսերն անջատում են, հնչում է երաժշտություն «Անուշ» օպերայից, ներս են մտնում բուժքույրերը՝ յուրաքանչյուրի ձեռքին մի վարդ, մյուս ձեռքում՝ մոմ։ Մոմերը հերթով տանում դնում են հայրիկիս դիմաց դրված տորթին, վարդն էլ փոխանցում նրան։ Այդպես՝ 47 մոմ, 47 ծաղիկ։ Շատ հուզիչ էր»։
Անակնկալը ստացվեց, որոշ ժամանակ անցավ ու պարզվեց, ուր Ֆրունզը ունի նաև ճողվածք։ Ինպրովիզացիայի հերթը բժիշկ Թամազյանինն էր․ որոշեց վիրահատությունը կատարել ոչ թե ընդհանուր, այլ տեղային անզգայացմամբ։ Արդյունքում՝ վիրահատությունը բեմադրության վերածվեց։
«Ուրեմն՝ ծածկոց է, որը բաժանում է Ֆրունզի դեմքը, ծածկոցից այն կողմ հայրս աշխատում է, իսկ Ֆրունզը ամբողջ վիրահատության ընթացքում ասմունքում ։ Դա մի սյուրռեալիստական ֆիլմ էր»։

