Հայաստանը քանդել կարելի է միայն միջից.ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Արխիվ 16-202020 թվականին Գոյ թատրոնը տարին սկսեց Գոգոլի «Խելագարի գրառումների» բեմականացմամբ, որը մենաներկայացում էր Վարդան Արզումանյանի կատարմամբ: Անցյալ տարվանից ունեին իրագործելիք մի ներկայացում Պիտեր Շաֆերի «Էքֆուսը» «Էքֆուսի» մեծ պրեմիերան մարտի 14-ին էր և հենց այդ օրը հայտարարվեց արտակարգ դրություն….. պրեմիերան հանեցին: Մեկ ամիս հայտարարված արտակարգ դրությունը երկարեց և դարձավ հինգ ամիս: Այսօր զրուցելու ենք թատրոնից, համավարակից և մեզ շրջապատող իրականությունից: Այսօր iravunk.com-ի զրուցակիցն է Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
-Ճի՞շտ է, որ մշակույթի ներկայացուցիրը խառնվում է երկրի քաղաքական կյանքին:
-Կապ չունի, մարդը մարդ է: Եթե համոզված ես, որ իրավացի ես դու պետք է լինես ավանգարդում, առաջին շարքերում: Եվ ես գիտեմ մարդիկ, ինձ համար շատ հարգելի, որ գնացել են բեմահարթակից այդ ժամանակ ելույթ են ունեցել: Դա նրանց համոզմունքն էր: Ես այդպիսի համոզմունք չունեի:
-Այսօր, մեր երկրում, որևէ մտավորական եթե արտահայտում է իր կարծիքը մարդկանց մի խումբ կա, որ ՖԲ էջերով սկսում են նրան հայհոյել, անիծել….Զգացվում է, որ դա սովորեցված է:
-Դա արվում է պատվերով… այդ մարդկանց երբեք չես գտնի: Դա տեխնոլոգիա է, որը ծնում է այս ագրեսիվությունը: Այդ իմաստով եմ ասում` թունավորված է երկրի մթնոլորտը: Թատրոնների հարկադրված պարապուրդր և այդ կապակցությամբ պաշտոնական հիմարաբանություններ երկրորդական հարց է:
Ես շատ եմ անհանգստանում Հայաստանի համար: Ես հայաստանցի եմ ու երբեք երկրից չեմ բացակայել: Միշտ եղել եմ այստեղ ոչ մեկին չեմ ծառայել, ոչ մեկի առաջ չեմ խլրտացել, ոչ մեկի ներքին օրգաններում չեմ ապրել: Այդպես էլ լինելու է….
-Հե՞շտ է այդպես ապրելը:
-Կյանքն առանց դժվարությունների դա ինչ որ բույսային կյանք է: Չեմ ասի, որ դա շատ հեշտ է, բայց ամեն դեպքում բնավորություն է: Իսկ բնավորությունը շատ դժվար է փոխել: Կարող եմ ընկերություն անել, բայց կարիերա, խլրտումներ, հաշվարկներ… Ինձ համար դրանք ստորացուցի են:
Դրսից եկող աղանդը, դա քաղաքականությո՞ւն է:
-Իհարկե, դա երկիր քանդելու լավագույն զենքն է: Մի լավ խոսք կա` բերդը միջից են քանդում: Հայաստանը քանդել կարելի է միայն միջից, երբ որ այդպիսի տարաձայնություններ մտցնենք:
-Չ՞է որ քաղաքականությունը պետք է ծառայի ժողովրդին:
- հիմա կասեք, որ դեմոկրատիան պետք է ծառայի ժողովրդին, բայց դա առասպել է: Դեմոկրատիան հորինված բառ է, որը տրվում է հավատի փոխարեն: Քաղաքականությունը ինքն իրեն է ծառայում: Ի վերջո, մարդիկ իշխանության են ձգտում կարիերա անելու համար: Ծառայելու մասին բոլորը մոռանում են: Այսինքն` նրանք կոչված են ծառայելու իրենց երկրին թեկուզև ամենապատվավոր պաշտոններում, պատվավոր ծառայելու:
-Երբ որ երկրում պատերազմ է, հիվանդություն է բուժում են հոգեվորը արժեքները` թատրոնն ու երգը: Եթե ներկայացումներով գնաք որևէ զորամաս այդ զինվորներին ուժ կտաք:
-Անպայման, բայց դրա համար պետք Է այդ գործողությունները համակարգողը մտային դիապազոն ունենա: Գուցե և դա իրենց արգելվում է: Այն մարդկանց կողմից, որոնց նախօրոք վճարում են իրենց հետգա գործունեությունների համար, նրանց հետ արդեն չեն խորհրդակցում: Նրանց կամ արգելում են կամ թույլատրում:
Նունե Զաքարյան
Հ.Գ. Զրույցի շարունակությունը կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում

