«Շիրակի» ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվեց «Արարատ»
Արխիվ 16-20Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը կարիերան կշարունակի «Արարատում»:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Երևանի «Ալաշկերտ» և շվեդական «Գալիվարե Մալմբերգետ» ակումբներում:
Կիսապաշտպանը Բարձրագույն խմբի 2019/20թթ․ առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման։

