Ջեյմի Վարդին ` Պրեմիեր Լիգայի ամենատարեց ռմբարկու
Արխիվ 16-20«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
33-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում հեղինակել է 23 գոլ, այդպիսով դառնալով ԱՊԼ-ի պատմության ամենատարեց լավագույն ռմբարկուն։
Այս ցուցանիշով Վարդին գերազանցել է Դիդիե Դրոգբային (32), Դիմիտար Բերբատովին (30) և Նիկոլյա Անելկային (30):

