Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 321 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Արխիվ 16-20Հայաստանում հուլիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 37 317 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 321-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 26 478 (+235) մարդ, այս պահին բուժվում է 9914-ը (-81):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 925 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 705 (+5), այլ պատճառներով՝ 220 (+0):
Մեկ օրում մահացել է 5 մարդ:

