Եղեք զգոն ժողովուրդ ջան, սրանք առայժմ չեն հասել իրենց ուզածին. Արման Աբովյան
Արխիվ 16-20«Ռուսատանի իշխանությունները բավականի լուրջ եւ կոշտ «աշխատանքներ» անցկացրեցին, որպեսզի չեզոքացնեն ադրբեջանական սադրանքները հայերի նկատմամբ (ինչի համար իրենց շնորհակալություն), սակայն իմանալով եւ հասկանալով Ադրբեջանի ղեկավարության տրամաբանությունը՝ տեղափոխել արցախյան հիմնախնդիրը երրորդ երկրների տարածք, այնուամենայնիվ կարծում եմ, որ հայկական համայնքային կառույցները եւ դիվանագիտական հաստատությունները պետք է ուշի ուշով հետեւեն իրադարձությունների զարգացմանը, քանզի յուրաքանչյուր րոպե հնարավոր են կրկին սրացումներ ոչ միայն՝ Մոսկվայում, այլ նաեւ ռուսական այլ քաղաքներում եւ շրջաններում։ Նույնը վերաբերվում է մեր հայրենակիցներին, ովքեր բնակվում են Եվրոպայում կամ ԱՄՆ-ում։ Եղեք զգոն ժողովուրդ ջան, սրանք առայժմ չեն հասել իրենց ուզածին», - այս մասին զգուշացնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ։

