Ադրբեջանը շատ հետեւողական իրականացնում է հակահայկական «անկայուն կետերի» ձեւավորում երրորդ երկրներում. Աբովյան

Արխիվ 16-20

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ ներկայացրել է ադրբեջանական սադրանքների քրոնիկոնի վերաբերյալ իր դիտարկումները:

«Ինչպես եւ կանխատեսել էինք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է անկայունության օջախներ գեներացնել տարբեր երկրներում։ Չհասցրեց մի քիչ հանգստանալ իրավիճակը Մոսկվայում եւ իսկույն ադրբեջանցիներն անցան սուր հակահայկական սադրանքների ուրիշ երկրներում։ Այս անգամ ադրբեջանական ղեկավարության հատուկ գործողությունների մարտադաշտ դարձան Վրաստանը եւ Ուկրաինան։

Ուկրաինայում ադրբեջանցիներին առայժմ չհաջողվեց ապակայունացնել իրավիճակը, չնայած՝ սադրանքները կրում էին շարունակական բնույթ, օրինակ, երեկ փորձ արվեց այրել երկու հայկական ռեստորան։ Իրավապահները շատ արագ արձագանքեցին, դրա հետ մեկտեղ ուկրաինական հայկական համայնքային կառույցները եւ հայկական դեսպանությունը շատ օպերատիվ աշխատեցին ադրբեջանական սադրանքների կանխարգելման ուղղությամբ եւ, իհարկե, ուկրաինական իրավապահները ձեռքերը ծալած նստած չէին։

Վրաստանում իրավիճակն ավելի բարդ է, քանզի մեր բարեկամ պետության տարածքում կան շրջաններ, որտեղ կոմպակտ բնակվում են ադրբեջանցիներ։ Իմիջայլոց շատ կարեւոր մի փաստ. Վրաստանի ադրբեջանցիները միշտ եղել են շատ լոյալ հայերի հանդեպ եւ զերծ են մնացել հակահայկական դրսեւորումներից, եւ հենց դա է թույլ տալիս վստահ պնդել, որ Վրաստանում տեղի ունեցող հակահայկական սադրանքները կրում են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հրահրված գործողությունների համակարգ:

Վրաստանի իրավապահ մարմինները իրենց հերթին շատ կոշտ աձագանքեցին ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակումներին եւ արդեն կան ձերբակալված ադրբեջանցի սադրիչներ (հիշեցնեմ, որ հարձակումներ եղել են հայ երիտասարդների վրա)։Հայկական համայնքը եւ հայկական դեսպանատունը կրկին շատ լավ աշխատեցին ադրբեջանցիների սադրանքներին շատ գրագետ արձագանքելու ուղղությամբ։

Հաշվի առնելով այս ամենը` կրկին կարելի է փաստել, որ Ադրբեջանը շատ հետեւողական իրականացնում է հակահայկական անվամբ «անկայուն կետերի» ձեւավորում երրորդ երկրներում, ինչը միանշանակ ունի ավելի խորքային հեռանկարներ` ըստ իրենց հաշվարկների», - ընդգծում է Ա. Աբովյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում