Վերետուի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռոմային»
Արխիվ 16-20Իտալական Ա սերիայի 36-րդ տուրում «Ռոման» հյուրընկալեց «Ֆիորենտինային» և հաղթեց 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում. 45-րդ րոպեին «գայլերի» կազմում գոլի հեղինակ դարձավ Ժորդան Վերետուն։
Երկրորդ խաղակեսի սկզբում «Ֆիորենտինային» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն պարտությունից խուսափել չհաջողվեց։
87-րդ րոպեին Վերետուն հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևեց հռոմեական թիմին։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 82-րդ րոպեին։
36-րդ տուրից հետո «Ռոման» վաստակած 64 միավորով դեռ 5-րդ հորիզոնականում է։
«Ֆիորենտինան» 43 միավորով` 12-րդն է ։

