Փարիզում մահացել է «Քամուց քշվածների» աստղը․ նա 104 տարեկան էր
Արխիվ 16-20Վախճանվել Է բրիտանացի-ամերիկյան դերասանուհի Օլիվիա դե Հեվիլենդը, նա եղել է ներկայում ապրող աստղերից վերջինը, որը խաղացել է 1939 թվականի «Քամուց քշվածները» լեգենդար ֆիլմում:
Դե Հեվիլենդը մահացել է Փարիզի իր տանը՝ բնական պատճառներից։ Այնտեղ նա ապրել է ավելի քան 60 տարի։
Օլիվիա դե Հեվիլենդը, որը ծնվել է 1916 թվականին, Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիներից մեկն էր 1930-ական եւ 1940-ական թվականներին: 1939 թվականին նա նկարահանվել Է Վիկտոր Ֆլեմինգի «Քամուց քշվածները» ֆիլմում, որտեղ նրան բաժին է հասել Էշլի Ուիլքսի կնոջ՝ Մելանի Համիլթոն Ուիլքսի դերը, որին սիրահարվել է Սքարլեթ Օ ' Հարայի գլխավոր հերոսուհին: Այդ դերի համար նա առաջադրվել է առաջին Օսկարի՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի անվանակարգում, սակայն արձանիկը նա չի նվաճել: Հետագայում դե Հեվիլենդն Օսկարի է արժանացել 1947-ին՝ «Յուրաքանչյուրիս» և 1950-ին «ժառանգորդ» ֆիլմերի համար։
Դե Հեվիլենդի հանդիսատեսին հայտնի է նաեւ նաեւ «Կապիտան Բլադի ոդիսականը» (1935), «Թեթեւ հեծելազորի հարձակումը» (1936), «Ռոբին Հուդի արկածները» (1938), «Հանգիստ, հանգիստ, քաղցր Շառլոտ» (1964) եւ շատ այլ կինոնկարներից:
2017-ին դերասանուհուն շնորհել են Բրիտանական կայսրության Տիկին-հրամանատար շքանշան։

Օլիվիա դե Հեվիլենդը եւ Հեթթի Մաքդենիելը «Քամուց քշվածները» ֆիլմում։

