Թուրքիայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 226 հազարը
Արխիվ 16-20Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 927-ով, մահացել է 17 հիվանդ։ Այս մասին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան:
<Այսօր բացահայտվել է COVID-19-ի 927 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը՝ 226 100։ Մահացել է 17 հիվանդ, բոլոր մահացածները՝ 5613։ Այսօր բուժվել է 1010 հիվանդ, ընդամենը՝ 209 487>, - գրել է Կոջան Twitter-ում ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում Է հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում վարակի ավելի քան 15,5 մլն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 635 հազար մարդ մահացել է:

