Հայտնի են դարձել ԱՄՆ-ի կործանիչների կողմից իրանական ավիալայները որսալու միջադեպի մանրամասները (տեսանյութ)
Արխիվ 16-20Ամերիկյան կործանիչները վեց րոպեում երկու անգամ խանգարել են իրանական Mahan Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռին՝ հինգշաբթի տեղի ունեցած միջադեպի ժամանակ, հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Ավելի վաղ հաղորդվել էր Թեհրանից Բեյրութ թռչող Mahan Air ավիաընկերության իրանական ուղևորատար ինքնաթիռի հետ կործանիչների մերձեցման մասին: Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում գտնվող էտ Թանֆ շրջանի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը: Իրանական ԶԼՄ-ները հաղորդել են մի քանի տուժածների մասին, երբ ինքնաթիռի օդաչուն փորձել է հեռանալ կործանիչների հետ բախումից:
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ առաջին անգամ ամերիկյան կործանիչները խանգարել են, երբ իրանական ինքնաթիռը թռչում էր Սիրիայի ռազմավարական էտ Թանֆ տարածաշրջանի վրայով՝ Հորդանանի եւ Իրաքի հետ Սիրիայի սահմանից ոչ հեռու։ Երկրորդ անգամ (կործանիչները) խանգարել են, երբ ինքնաթիռը սիրիա-լիբանանյան սահմանին է եղել։ Հեռուստաալիքը նշում է, որ իրանցի օդաչուն ստիպված է եղել նվազեցնել բարձրությունը, որպեսզի Ամերիկա-լիբանանյան սահմանինխուսափի ամերիկյան ռազմական ինքնաթիռների հետ բախումից: Սակայն կերծանիչները Լիբանանի երկնքում կրկին մոտեցել է իրանական ինքնաթիռին, երբ նա իջել է ներքեւ՝ մոտենալով Բեյրութի օդանավակայանին:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտնել է, որ Իրանը պաշտոնապես հայտարարել է ԻԿԱՕ-ի խորհրդին բողոք հայտնելու մասին՝ պահանջելով անհապաղ ուսումնասիրել ամերիկյան կործանիչները իրանական ուղեւորատար ինքնաթիռի հետ մերձեցնելու շուրջ ստեղծված իրավիճակը:

