Այվազովսկու 203-ամյակին ժառանգները պատմում են նախապապի մասին (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Հուլիսի 29-ին լրանում է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 203-ամյակը։ Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնը հուլիսի 24-29-ը նախաձեռնել է օնլայն միջոցառումների շարք՝ «Այվազովսկու օրեր» խորագրով։ Ծրագրի շրջանակում Թեոդոսիայի ՀԱյվազովսկու պատկերասրահի և Հայաստանի ազգային պատկերասրահի գործակցությամբ նախատեսվում է վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և  ծանոթություն Այվազովսկու ժառանգների հետ։

«Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում՝ հայկական ընտանիքում։ Ծովանկարիչը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է, նրա արվեստը միավորում է բոլոր ազգերին։ 200 տարի անց  էլ Այվազովսկու անունով անվանակոչվում են օդանավակայաններ, տեղադրվում հուշարձաններ։ Գեղանկարիչը թողել է համաշխարհային մեծ ժառանգություն»,- նշում է Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Հուլիսին Թեոդոսիայում գեղանկարչի պատկերասրահը մարդաշատ է լինում տեղացիներով և զբոսաշրջիկներով։ Հ Այվազովսկին Թեոդոսիայի խորհրդանիշն ու այցեքարտն է, քաղաքի բոլոր ցուցանակները տանում են դեպի ծովանկարչի տուն, որն այժմ պատկերասրահ-թանգարանի է վերածվել։ Այս տարի, համավարակով պայմանավորված, «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնը, ստեղծեց հնարավորություն օնլայն ծանոթանալ ծովանկարչի կյանքին, կենսագրությանն ու թողած ժառանգության պատմությունը: Վիրտուալ էքսկուրսիան կվարի պատկերասրահի տնօրենը՝  Տատյանա Գայդուկը։   

«Իհարկե, ոչինչ չի փոխարինի գեղանկարչության հետ անմիջական, կենդանի շփմանը, առավել ևս Այվազովսկու աշխատանքների դեպքում, սակայն սա ևս հիանալի առիթ է վայելել գեղանկարչի փառահեղ աշխատանքները»,- նշում է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։

«Այվազովսկու օրեր» միջոցառումների շրջանակում, Այվազովսկու ժառանգները Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից,  ԱՄՆ-ից  տեսաուղերձներով շնորհավորել են իրենց նախապապի 203-ամյակը և պատմել հետաքրքիր պատմություններ։

«Այվազովսկին հետևում էր ռազմական նավերի շարժին և տախտակամածի վրայից  նոթատետրում նշումներ անում, 20-րդ դարում նույն վայրերն էին այցելում նրա թոռները, հիմա նույն վայրեր ենք այցելում մենք՝ մեծ ծովանկարչի ժառանգները»,- պատմում է Իրինա Կասացկայան,  Այվազովսկու երկրորդ դստեր ժառանգը։ Իրինա Կասացկայան ծովանկարիչ Ալեքսեյ Հանզենի ծոռն է։ Հանզենը Հովհաննես Այվազովսկու թոռն է, ով շարունակել է պապու գործը։

Այվազովսկու սիրելի թոռը Օլգա Արցեուլովայի հայրն էր,  օդաչու-նորարար Կոնստանտինը։ ՕԱրցեուլովան պատմում է, որ միայն նրան էր թույլատրված գտնվել պապիկի աշխատասենյակում, երբ Այվազովսկին նկարում էր։  

«Ծնվել և արդեն 80 տարի ապրում եմ Մոսկվայում, ցավոք Հայաստանում երբեք չեմ եղել, բայց տարիքի հետ ավելի շատ եմ զգում խորը գենետիկ կապը  հզոր և տաղանդավոր հայ ազգի հետ, որի զավակն էր իմ համաշխարհային համբավ ունեցող նախապապը»,- պատմում է Օլգա Արցեուլովան, Այվազովսկու փոքր դստեր ժառանգը։

Այվազովսկու տարեդարձը նշում են  նավաստիները, արվեստասերները, արվեստագետները, նավատորմի վետերանները։ Այվազովսկու երրորդ դստեր՝ Ալեքսանդրայի հետնորդները՝ Լյուսի և Ֆեդերիկա Ռոդջերսը, վերջին տարիներին այցելել են Թեոդոսիա և Հայաստան:

«Թեոդոսիան ու Հայաստանը  ցնցող էին։ Առնչվեցինք հսկայական պատմության հետ, հանդիպեցինք հաճելի մարդկանց: Հիացած էինք հզոր պատմությամբ, գեղեցիկ վանքերով: Շնորհակալություն, որ հիշում եք մեզ: Մենք էլ հիշում ենք ձեզ  և հուսով ենք, որ շուտով կվերադառնանք»,- պատմում է Լյուսի Ռոդջերսը։

Միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում